Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների գնահատման նպատակով Հայաստան է այցելել ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում են եղել Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը:

Պատվիրակության անդամները Հայաստան են այցելել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների գնահատման նպատակով:

«Այս համատեքստում, քննարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ռազմավարական հաղորդակցության, բարեփոխումների պլանի, ինչպես նաև արագ արձագանքման համար անհրաժեշտ կարիքների հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվել է հաղորդակցության համակարգի ինստիտուցիոնալացումը»,- նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ կարողությունների զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արագ արձագանքման ոլորտում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031