Հայկական Կարմիր խաչի ընկերությանն է փոխանցվել 62 600 000 ՀՀ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ աջակցում է տեղահանված անձանց

Հայկական Կարմիր խաչի գրասենյակից հայտնում են, որ պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։

Նշված գումարի շրջանակներում նախատեսվում է 6000 անձի՝ 1500 ընտանիքի, տրամադրել սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։

Հոկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ համագործակացությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների 422 փաթեթ է տրամադրել համայնքում տեղավորված տեղահանված անձանց։

Տեսանյութեր

Լրահոս