Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը կարանտինի ժամանակ քաղաքացիների պահվածքն անվանել է անարխիա:
«Ցեղասպանությունը դատապարտող երկիր ենք, բայց հարց է առաջանում, իսկ քանի՞ ցեղասպանություն է Հայաստանը ճանաչել. մի քանի տարի առաջ եզդիների ցեղասպանություն ենք ճանաչել, ու վերջ։ Ստացվում է՝ մենք ամբողջ աշխարհին դատապարտում ենք, որ Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչում, բայց մենք այլ երկրների ցեղասպանությունները չենք էլ ճանաչում. տարօրինակ է»։
Սարանսկում տեղի ունեցած վթարից հետո երկու մեքենայի հրդեհի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է հինգ մարդ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 468 հազարից:
Մաղրիբից և Չեչնիայից ներգաղթյալները համաձայնության են եկել՝ Ֆրանսիայի արևելքում գտնվող Դիժոն քաղաքում մի քանի օր տևած բախումներից ու անկարգություններից հետո։
Ռուսաստանի Գերագույն դատարան մուտք է արվել վարչական հայց, որը վիճարկում է Սահմանադրական փոփոխության քվեարկությունը հուլիսի 1-ին անցկացնելու նախագահի հրամանագիրը։
Պեկինի Ֆենտայ շրջանում հունիսի սկզբին խոշորագույն մեծածախ շուկայի (Սինֆադի) ծովամթերքների բաժնում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի բռնկման դեպքեր։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Գերմանիան Թուրքիան ներառել է կորոնավիրուսի համաճարակի ռիսկային գոտիների ցանկում։ Գերմանիայից Թուրքիա մեկնողները վերադարձին պետք է 14-օրյա կարանտին անցնեն և չհանդիպեն ոչ ոքի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
Համաճարակները, ինչպես այս դեպքում կորոնավիրուսը, մարդկության կողմից բնության ոչնչացման արդյունք են. նման եզրահանգման են եկել ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի մասնագետները` նշելով, որ աշխարհը տասնամյակներ շարունակ անտեսել է իրականությունը:
«Հայ-ռուսական հարաբերություններում հաջողություն կարելի է որակել արդեն այն, որ Փաշինյանի օրոք մեր երկկողմ հարաբերությունները չփլուզվեցին այնքան, որքան տեսականորեն սպասվում էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին և ԱԺ-ում նախօրեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քննարկումներին ու քվեարկությանը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին։
«Հետսովետական Հայաստանի ապագա պատմաբանները, կառուցելով այս երկրի անցյալի վառ բեկումնային իրադարձությունների քրոնիկոնը, դժվար թե շրջանցեն 2020 թվականի հունիսի 16-ը։ Եվ հարցը միայն այն չէ, որ այդ օրը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց կուսակցության ղեկավար և խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավար, այլև երկրի ամենահարուստ անձանցից մեկը։ Գագիկ Ծառուկյանը եղել է ու կմնա իշխանության և բիզնեսի միջև սիմբիոզի խորհրդանիշ, որը հանդիսանում է հետսովետական կապիտալիզմի զարգացման որոշիչ գործոն»,- այս մասին ռուսական «Կոմերսանտ» պարբերականում տպագրված իր հոդվածում գրում է ռուս հեղինակավոր քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին ներկա գտնվելու հրավերը:
Վերջերս ընտրված Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը շարունակում է իր խնդրահարույց հրապարակային հայտարարությունները՝ դրանով իսկ հակադրվելով Ստամբուլի հայ համայնքին և աշխարհասփյուռ հայությանը: Մի քանի ամիս առաջ նա քննադատական մեկնաբանություններ արեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 289 հազարից:
Ավստրալիան և Նոր Զելանդիան պատրաստվում են բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի հետ` ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ:
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սահմանային բարդ իրավիճակը արդարացի ձևով կարգավորելու հարցում: Սահմանային բարդ իրավիճակը վերջին օրերին բավական սրվել է:
Շվեդական «Nordic Monitor» կայքը հայտնել է, որ Թուրքիան Հունաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր է մշակել: Նշվել է, որ «Չաքա բեյ» ծածկագրով գործողության ծրագիրը թարմացվել և ավարտուն տեսքի է բերվել 2014 հունիսի 13-ին։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «գիտական բեկում» է անվանել բրիտանական RECOVERY կլինիկական հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ դեքսամետազոնի ցածր չափաբաժնով ստերոիդային բուժումը նվազեցնում է կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոստիկանության համակարգում բարեփոխման հրամանագիր կստորագրի: «Deutsche Welle»–ն տեղեկացնում է, որ նախագահ Թրամփն այս մասին տեղեկացրել է հունիսի 15-ին Սպիտակ տանը հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ:
Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել` պարզելու այն հանգամանքները, որոնք Դիժոնում Չեչնիայից ներգաղթյալների ներգրավմամբ անկարգություններ են հարուցել: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրությունը փոխանցում է ՌԻԱ-ն:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 142 հազարից:
Ուկրաինայի նախագաի տիկին Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավանդական ուղիղ կապը կանցկացվիսահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունից հետո:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհում բավականաչափ բնական գազ կա, և պետությունը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում կայացած ոստիկանության գործողությունների ու ռասիզմի դեմ բողոքի ակցիայի ժամանակ տեղի եղել են կրակոցներ: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել քաղաքի ոստիկանությունը:
Իտալիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 26 նոր դեպք:
Սա շատ վատ է։ Կարծում եմ՝ կարող է իրավիճակի հետագա սրում լինել։ Այս ֆոնին մենք ավելի անհանգիստ էինք Ղարաբաղի համար։ Իսկ հիմա հակառակն է տեղի ունենում։ Ղարաբաղը ներկայումս ամուր, ուժեղ է երևում, իսկ Հայաստանը սկսում է վերածվել քաղաքական ճահճի։ Մեր համակրանքը որևէ մեկի կողմը չէ, մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանն ամրապնդվի, մեր պատմական գործընկերը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում լինի կայուն, իսկ Անդրկովկասյան տարածաշրջանում նմանատիպ գործընկեր Ռուսաստանն ունի միայն Հայաստանի տեսքով, մեզ համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 024 հազարից:
Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվն աճել է 656-ով: Վերջին հինգ օրվա ընթացքում վարակի ամենօրյա թիվը գերազանցում է 600-ը։