Նրա խոսքով, բանակցությունների արդյունքներով ղեկավարները լրագրողների առջև հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը նախագահի թեկնածուներից վերջինն էր, ով քվեարկեց կիրակի օրը կայացած ընտրությունների առաջին փուլում, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Ընդհանուր առմամբ ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է ավելի քան 2050 ուկրաինական տանկ և այլ զրահամեքենա:
Աղբյուրը նշում է, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։
Բացի այդ, Շոլցն ու Զելենսկին քննարկել են «Ուկրաինային հետագա աջակցության հնարավորությունները»։
Տեղամասերի փակվելուց հետո կհրապարակվեն exit poll-ի արդյունքները։ Ավելի ուշ Ֆրանսիայի ՆԳՆ կայքում կհրապարակվեն ընտրության նախնական տվյալները։ Անհրաժեշտության դեպքում ընտրության երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 24-ին։
Սաուդյան Արաբիան ավելացրել է մուսուլմանական սրբավայրեր հաջ իրականացնելու համար թույլատրելի ուխտավորների քանակը՝ հասցնելով այն տարեկան մինչև 1 միլիոնի:
Ամերիկյան կինոակադեմիան որոշում է կայացրել արգելել հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթին առաջիկա 10 տարիների ընթացքում ներկա գտնվել Օսկարի մրցանակաբաշխություններին: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ֆրանսիացի կինը և բրիտանացի տղամարդը, որոնք անհետացել էին Մալայզիայի ափերի մոտ սուզվելուց հետո, գտնվել են անհետանալուց 2.5 օր անց:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է Եվրամիության երկրների կողմից գազի եւ ջրածնի համատեղ գնումների համար հարթակի գործարկման մասին՝ ՌԴ-ի մատակարարումներից դրանց կախվածության նվազեցման նպատակով:
Իրավագետ, մշակութային գործիչ Նարեկ Վան Աշուղաթոյանն այն կարծիքին է, որ հատկապես պատերազմից հետո հաջորդ դիրքերը զիջվելու են և զիջվում են հենց մշակույթի ոլորտում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը հայտնել է երկրում քաղաքացիական պաշտպանության օբյեկտների ամրացման մտադրության մասին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին:
Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը որդու հետ Իսրայելի քաղաքացիություն է ստացել:
Մենք ակնկալիք չունեինք, որ մեկ հանրահավաքով ընդդիմության պահանջները կդառնան իշխանության գործունեության հիմնական սկզբունքները, բայց մեզ համար շատ կարևոր էր ևս մեկ անգամ և վերջնականապես քաղաքական ուժերի և հասարակության կողմից այդ սկզբունքներն ու պահանջները ձևակերպելը։ Անշուշտ, բրյուսելյան, ինչպես և դրան նախորդած բոլոր հանդիպումներին հայկական շահը ներկայացված չէր, իշխանությունը որդեգրել է պարտվողական ուղին, գնում է «զիջել ամեն ինչ՝ հանուն խաղաղության» սկզբունքով։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը բացահայտեց տարածաշրջանում իրադարձությունների իրապես շրջադարձային ընթացք և կանխատեսելի դարձրեց այն հանգամանքը, որ սկսվում է մրցակցություն հակամարտության կարգավորման համար, որը կորոշի, թե ով է լինելու տարածաշրջանում «գլխավորը»։
«Սա վկայում է այն մասին, որ քանի դեռ հայկական կողմը ներկայացված է Նիկոլ Փաշինյանով եւ իրեն սպասարկող անհեռատես, անհայրենիք եւ կիսագրագետ պաշտոնյաներով հայկական կողմը դատապարտված է լինելու հետեւելու գործընթացներին եւ ունակ չի լինելու պաշտպանել սեփական շահերը , դրա մասին վկայեց նաեւ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ միրզոյանի երեկկվա խղճուկ բեմելը Մոսկվայում»:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը պատահական չի համարում ազգայնական հռչակված «Բևեռ» կուսակցության ակտիվությունն ազգային ընդդիմության ակտիվացումից անմիջապես հետո։
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կորոնավիրուսի XE նոր շտամ է հայտնաբերվել Մումբայից ժամանած մի տղամարդու մոտ:
Ուկրաինայում Իտալիայի դեսպանությունը, որը ռուսական կողմի սկսած ռազմական գործողություններից հետո Կիևից տեղափոխվել էր Լվով, Սուրբ Զատկի տոնից հետո կվերադառնա ուկրաինական մայրաքաղաք:
Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրների թվում լինեն նաև Չինաստանը և Հնդկաստանը:
Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին Եվրամիության անդամակցման թեկնածուի կարգավիճակ կստանա:
Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերն ապրիլի 9-ին ժամանել է Ուկրաինա, որտեղ բանակցություններ է վարելու նախագահ Վլադիմիր Զելենսկիի, վարչապետ Դենիս Շմիգալի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել այն մասին, որ խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ։
Մարիուպոլից անցած 24 ժամվա ընթացքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բեզիմեննոե գյուղ է տարհանվել 620 մարդ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել հեռացնել Ռուսաստանին ԵԱՀԿ-ի կազմից:
Ուկրաինայի իշխանություններն ապրիլի 9-ին հումանիտար 10 միջանցքներով իրականացնելու են խաղաղ բնակիչների տարհանում:
Զավթիչները շարունակում են նախապատրաստվել մեր երկրի արևելքում հարձակման՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար…
Հարավային Կորեան որոշել է եւս 7,23 միլիոն բարել նավթի ռազմավարական պաշարներ հանել, որպեսզի նպաստի էներգակիրների բարձր գների նվազմանը՝ Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությանը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 495 միլիոն 132 հազար 331: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 169 հազար 401 մարդու:
Կորոնավիրուսի դեմ քթախոռոչային պատվաստանյութը հասանելի կլինի, երբ կհայտնվեն դրա ընդունման համար միանգամյա օգտագործման կցանները, դրանց արտադրության եւ մատակարարումների հարցը քննության է առնվում: