ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) «Al Jazeera» հեռուստաալիքին հաստատել է, որ ամերիկյան զինվորականները վերջին մի քանի ժամվա ընթացքում հարվածներ չեն հասցրել Իրանի տարածքին:
Իրանի բնակիչները և տեղական լրատվամիջոցները հայտնել են իրանական Բանդար Աբասում լսված պայթյունների ձայների, ինչպես նաև Բուշերի շրջակայքում՝ Չողադոկ քաղաքի մոտակայքում որոտացած երկու պայթյունների մասին:
Օմանի ծոցի ափին գտնվող իրանական Քոնարակ քաղաքում երեք պայթյուն է որոտացել, հաղորդում է Mehr գործակալությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է անցկացրել Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կմնա Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար։
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների համընդհանրությունն ու անբաժանելիությունը բոլորի համար» խորագրով հատուկ միջոցառում, որը կազմակերպել են Բելառուսի և Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունները՝ քննարկելու մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ համատեղ բելառուսա-ռուսական զեկույցը։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել իր հոր՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել Մաշհադում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույց է տվել ամերիկյան «CNN» հեռուստաընկերությանը և անդրադարձել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «F-35» կործանիչների վաճառքին։
Իսրայելը հարված է հասցրել Գազայում գտնվող ավտոմեքենային։
Ֆիլիպիններում ժայթքել է Կանլաոն հրաբուխը, մոխիրը բարձրացել է 4,5 կմ:
Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուայի հետ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
Պակիստանն ու Կատարը դիվանագիտական ջանքեր են գործադրում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները վերսկսելու համար, հայտնել են տարածաշրջանային աղբյուրները CNN հեռուստաալիքին:
Թուրքիան զարգացնում է տնտեսական հարաբերություններն Աֆրիկա մայրցամաքի երկրների հետ։ 2025-ի 6 ամսվա ընթացքում Թուրքիայից Աֆրիկա արտահանումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%-ով՝ հասնելով 11 մլրդ դոլարի։
Հունիսին Բելգիայում տիրող ուժեղ շոգը հանգեցրել է մահվան դեպքերի զգալիորեն ավելի մեծ թվի, քան սովորաբար լինում է, հայտնել են երկրի առողջապահական մարմինները, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները պատրաստ են անհրաժեշտության դեպքում դարձյալ հարվածել Իրանին՝ սպառնալիքները վերացնելու նպատակով։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական արշավը դեռ չի ավարտվել, իսկ բանակը նոր գործողություններ է նախապատրաստում, փոխանցում է «The Times of Israel»-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, փաստացի վկայում են երկրների միջև փոխըմբռնման հուշագրի չպահպանման մասին։ Այս մասին ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ֆրանսիան դիտարկում է Սիրիան որպես այլընտրանքային երթուղի օգտագործելու հնարավորությունը՝ Պարսից ծոցի երկրներից նավթը Հորմուզի նեղուցը շրջանցելով տեղափոխելու համար, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
Հուլիսի 9-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կենտրոնակայանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի հավատա Արևմուտքի՝ բանակցությունների պատրաստակամության մասին խոստումներին։
Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը հինգշաբթի պաշտոնապես ստացել է նոր անվանում՝ Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի անվան միջազգային օդանավակայան: Սակայն ուղևորների համար սովորական դարձած օդանավակայանի եռատառ կոդը կպահպանվի ևս մոտ մեկ ամիս, հաղորդում է CBS News-ը:
«Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են TRIPP նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը»,- նախօրեին Երևանում հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Անկարա են մեկնել մի շարք օտարերկրացի լրագրողներ՝ լուսաբանելու գագաթնաժողովը։
Իրանը հուլիսի 9-ին 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) համապատասխան հայտարարությունը ներկայացրել են Իրանի պետական լրատվամիջոցները։
Հուլիսի 7-9-ը Ռուսաստանում կայացել են ՀԱՊԿ-ի Հավաքական օպերատիվ արձագանքման ուժերի (ՀՕԱՈւ) մասնակցությամբ անցկացվելիք «Փոխգործակցություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժության, ինչպես նաև հետախուզական ուժերի և միջոցների ներգրավմամբ «Որոնում-2026» և նյութատեխնիկական ապահովման «Էշելոն-2026» հատուկ զորավարժությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ երկրորդ շտաբային բանակցությունները։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հուլիսի 9-ին Թուրքիայի և Օմանի գործընկերներ Հաքան Ֆիդանի ու Բադր ալ-Բուսաիդիի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն օրերս ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի», իր առաջին ուղերձն է հղել նոր ակումբի երկրպագուներին։
Մինչ հոդվածիս բուն բովանդակությանն անցնելը իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին և քաղհալածյալներին:
Բարսելոնայում հուլիսի 9-ին գրանցվել է Ցելսիուսի սանդղակով 40.7 աստիճան շոգ․ դա վերջին 112 տարիների ամենաբարձր ցուցանիշն է այս բնակավայրում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։