Կիրակի երեկոյան Ուկրաինայի հարավային Օդեսայի մարզին «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով ռուսական կողմի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, Reuters-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է տարածաշրջանի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նախօրեին Կատարի բնական գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 54 մարդ վիրավորվել է, 18-ը՝ համարվում է անհետ կորած, հայտնել են իշխանությունները։
Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) և երկրի ներքին անվտանգության ծառայությունը (ISA) իրականացրել են գործողություններ, որոնց ընթացքում վերացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կազմում գործող «Նուխբա» հատուկ ստորաբաժանման հրամանատարը, որը ներգրավված էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ընթացքում իսրայելական բնակավայրերից մեկի վրա կատարված հարձակման մեջ։ Այդ մասին հունիսի 21-ին հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
Կոլումբիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ԱՄՆ նախագահի կողմնակից, փաստաբան Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր առավելությամբ հաղթում է ձախ ուժերի «Պատմական դաշինք» կոալիցիայի ներկայացուցիչ, սենատոր և գործող նախագահի կողմնակից Իվան Սեպեդային, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով ձայների նախնական հաշվարկին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են միջնորդները:
ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են առաջընթացից, հաղորդում է Axios-ի թղթակիցը՝ հղում անելով ԱՄՆ դիվանագիտական աղբյուրին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շվեյցարիայում ընթացող բանակցությունների ժամանակ խիստ նախազգուշացում է հնչեցրել Իրանի պատվիրակության հասցեին՝ սպառնալով կործանարար հետևանքներով, եթե Թեհրանը գնա ռեգիոնալ էսկալացիայի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան առանցքային դեր ունի հարևան Լեհաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։
Վտանգավոր նյութերի արտահոսք չի հայտնաբերվել։
Անհայտ անձինք կոտրել են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը, որտեղ հայտնվել են «ՄՈՍԿՎԱՆ ԱՅՐՎԵԼՈՒ Է» հաղորդագրությունները և Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) համար անօդաչու թռչող սարքերի (դրոնների) հանգանակության հղումը. այս մասին ուշադրություն են դարձրել «Մեդիազոնա»-ն և Sotavision-ը։
«Հեզբոլլահ» շարժումը հանդես է եկել Լիբանանի կառավարության և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունների դեմ, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Գերմանական հետախուզությունը զեկույց է հրապարակել Բեռլինում գործող ամենաակտիվ օտարերկրյա հատուկ ծառայությունների մասին։ Ըստ այդ 140 էջանոց զեկույցի՝ դրանք Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Թուրքիայի հատուկ ծառայություններն են։
Միևնույն ժամանակ, Al Hadath-ը հաղորդում է, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների շփումները շարունակվում են Շվեյցարիայում՝ ոչ պաշտոնական ձևաչափով, միջնորդների միջոցով։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կիրակի օրը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հորմուզի նեղուցը փակելու մեջ՝ կոչ անելով վերաբացել կենսական նշանակություն ունեցող ջրային ուղին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ուշադրության կենտրոնում է հայտնվել Շվեյցարիայում ամերիկա-իրանական բանակցությունների ընթացքում՝ հիշատակելով իր «սիրելի» հնդիկներին և պակիստանցիներին, հայտնում է Gulf News-ը։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի մագիստրոս Վարդան Արամյանն է։
Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է «վերցնել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը», եթե չկարողանա համաձայնության հասնել Իրանի հետ, և սպառնացել է Շվեյցարիայում բանակցություններ վարող իրանական պատվիրակությանը։
Ավելի վաղ Իրանի Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում գտնվող բանակցությունների վայրը՝ ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։
Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետտենը կիրակի օրը պաշտոնապես ներողություն է խնդրել մոլուքյան համայնքի ներկայացուցիչներից՝ Ինդոնեզիայի՝ գաղութային իշխանությունից անկախություն ստանալուց հետո Նիդերլանդների իշխանությունների կողմից տարիներ շարունակ ցուցաբերված անարդար վերաբերմունքի համար, հայտնում է AFP-ն։
Tasnim-ի ստացած տեղեկությունները վկայում են, որ եթե ԱՄՆ-ի և Իրանի նախագահների կողմից ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 1-ին հոդվածը չպահպանվի, ապա Իրանի և ԱՄՆ-ի միջև մնացած բոլոր հարցերի շուրջ ցանկացած բանակցություն կդադարեցվի։
Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունների ֆոնին սահմանված անվտանգության միջոցառումների պատճառով օդային երթևեկության կառավարման համակարգի տեխնիկական խափանումը հանգեցրել է Ցյուրիխի օդանավակայանի աշխատանքի խանգարումների, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով շվեյցարական ավիացիոն իշխանություններին։
Իրանական պատվիրակության կազմում են եղել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ ԱԳ նախարար Աբաս Արաղչին և գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Ամերիկացիների սպառնալիքները մենք հաշվի չենք առնում, պատրաստ ենք պատասխան տալ: Այս մասին X-ում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Շվեյցարիայում գտնվող իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ, հայտնում է Press TV-ն։
Ամերիկյան պատվիրակության կազմում են եղել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։
The Guardian պարբերականը անցկացրել է հետաքննություն, որի շրջանակում մանրամասն ուսումնասիրել է Իրանի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցի շենքին հասցված հարվածը, որը կատարվել է պատերազմի առաջին օրը և, տեղական աղբյուրների ու հետևանքների գնահատման համաձայն, հանգեցրել է առնվազն 175 մարդու մահվան, որոնց մեծ մասը երեխաներ էին։
Նավթի արտահոսք է տեղի ունեցել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Դյուբենդի լողափի շրջանում։ Ակվատորիայի զննությունից հետո մասնագետները պարզել են, որ աղտոտման աղբյուրը եղել է «Ազնեֆթ» արտադրական միավորմանը պատկանող ստորջրյա նավթամուղը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է։
Նա ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը «խայտառակ կերպով ձախողվել է» ներգաղթի և էներգետիկայի հարցերում։