Լիբանանի հարավում և արևելքում իսրայելական հարձակումների ուժգնացումն ուղղված է խաղաղության հասնելու և հրադադարը հաստատելու ջանքերի դեմ: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Շվեյցարիայում խաղաղության համաձայնագրի շուրջ տեխնիկական հանդիպումը խափանելու մեջ և հայտարարել, որ Թեհրանը «ոչ մի ցենտ չի ստանա»:
Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նորվեգիան Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում կբացի գլխավոր հյուպատոսություն, որը կգլխավորի նորվեգացի դիվանագետ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հունիսի 19-ին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը գոյություն ունի միայն իր շնորհիվ: Այս մասին նա ասել է Axios-ի հետ հարցազրույցում:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ իշխանությունների կողմից հայ հասարակությանը պատերազմով ահաբեկելու սցենարը նոր փուլ է մտնում։
Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր դաշնակիցներին պաշտպանելու համար՝ կապված Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիայի հետ, նշել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն։ ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրի համաձայն՝ Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում Լիբանանում Իսրայելի գործողությունների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մեծ յոթնյակի (G7) գագաթաժողովի մասնակիցներին, որը տեղի է ունեցել հունիսի 15-17-ին Ֆրանսիայում, հաջողվել է փոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքի հարցազրույցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում «Յոթնյակի» խմբի գագաթնաժողովի շրջանակներում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին աղաչել է իրեն՝ իր հետ լուսանկարվելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Նախագահ ֆոն դեր Լայենի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի և նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից:
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքների օբյեկտներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հունիսի 18-ին Ռուսաստանի մայրաքաղաքի վրա իրականացված զանգվածային հարձակումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո, թե ինչ գործողություններ պետք է տեղի ունենան, հատկապես այն դեպքում, երբ բազմաթիվ փաստերով ընտրություններն անցկացվել են խախտումներով՝ պետք է պատասխանի ընդդիմությունը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ շեշտելով, որ ընդդիմադիր ուժերն են ստացել ձայների տնօրինման իրավունքը, հետևաբար՝ իրենք պետք է որոշեն, թե ինչ գործողություններ պետք է հաջորդեն ընտրություններին։
Այն նավարկում է լիբերիական դրոշի ներքո և հում նավթի տանկեր է, որը պատկանում է Ճապոնիայի Kyoei Tanker ընկերությանը։
Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինության գնումների ֆինանսավորման նախաձեռնությունն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը հրաժարվեց շարունակել Կիևին անվճար զենքի մատակարարումը։
ԱՄՆ հետախուզական արբանյակները վերահսկող NRO-ի գործունեությունը խստիվ գաղտնի է պահվում։ Ապարատների պարամետրերը և նկարագրությունը չեն բացահայտվում։
ՌԴ ՊՆ–ն հատուկ ռազմական գործողության ընթացքում նոր ապացույցներ է ստացել Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաներում պոտենցիալ կենսաբանական զենքի նյութերի մահացու հատկությունների ուսումնասիրության վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ռտիշչևը։
Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի ևս 100 մլն ավստրալական դոլար (70 մլն ԱՄՆ դոլար)՝ զենք և զինամթերք գնելու համար։ Այս մասին հունիսի 19-ին հայտնել է Ավստրալիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։
Դրանք բոլորը տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկիից մոտավորապես 150-180 կմ հեռավորության վրա։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարություններով: Վերջինս անդրադարձել է նաև հուլիսի 7-8-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
Ուրբաթ նավթի գինը փոքր-ինչ բարձրացել է, սակայն շուկան շաբաթն ավարտում է կտրուկ անկմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման ֆոնին։
Նիստի ավարտին հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդի անդամները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում և Իրաքում իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։
Հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։
Աղբյուրը հավելել է, որ նախատեսված բանակցությունները ժամանակավորապես հետաձգվել են՝ Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հարվածներից հետո՝ առանց հստակեցնելու, թե երբ կարող են դրանք վերսկսվել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ պարբերաբար օգտագործում է արհեստական բանականության տեխնոլոգիաները տարբեր խնդիրների համար։
Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար սպառնալիքի մակարդակը նվազել է մինչև «չափավոր»՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրման մասին հայտարարությունից հետո, հայտնել է Միացյալ Թագավորության Ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
Հրատարակության տվյալներով՝ առանցքային թեմաներից մեկը կլինի նաև սահմանների անվտանգությունը, ներառյալ երկու երկրների սահմանամերձ շրջաններում աշխատանքի կազմակերպումը։
ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները անցած գիշերվա ընթացքում ուկրաինական 133 անօդաչու են խոցել։
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հյուսիսարևելյան Սումիի շրջանի վրա ավիահարվածների, դրոնային և հրթիռային հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հունիսի 19-ին հայտնել է Ուկրաինայի ոստիկանությունը։
Ռուսաստանին պատկանող ԱՄՆ պետական պարտատոմսերի պորտֆելը ապրիլի ընթացքում ավելացել է մինչև 26 մլն դոլար՝ նախորդ ամսվա 25 մլն դոլարից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ժամանակ բարձր է գնահատել Դոհայի կառուցողական դերը պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր կնքելու դիվանագիտական գործընթացներին աջակցելու հարցում։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։