Իրանի բանակը հայտնել է չորեքշաբթի գիշերը երկրի հարավում ԱՄՆ-ի հարձակման հետևանքով ութ սպաների մահվան մասին. զինվորականները խոստանում են վրեժ լուծել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության արտոնագիր կտրամադրի՝ օգնելու համար նրան դիմակայելու ռուսական հրթիռային հարձակումներին, հաղորդում է Associated Press-ը:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի սկսի ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է սպառնալ Իրանին։
Կառավարությունն առաջարկում է վավերացնել 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում ստորագրված Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին համաձայնագիրը։ Հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 9–ի նիստի օրակարգում։
Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում, սակայն հստակ ամսաթիվ դեռևս որոշված չէ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։«Հաջորդ գագաթնաժողովը, անշուշտ, տեղի կունենա Ալբանիայում, սակայն դրա ամսաթիվը դեռևս անորոշ է», – Անկարայում դաշինքի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ է՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր կլինի հասնել համաձայնության։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպում է ունեցել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Anadolu-ն:
Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ ծրագրում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի ուշ՝ նույն օրը: Իր մտադրության մասին նա հայտնել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողքին գտնվելու ժամանակ, հաղորդում է CNN-ը:
Ընդ որում, վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ նշել է, որ նոր փաթեթը կսահմանափակվի մարդասիրական օգնությամբ և չի ներառի զենք։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ միասին լրագրողների հետ զրույցում սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ես կհաշտեցնեմ Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես հաշտեցրինք Ադրբեջանին և Հայաստանին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ֆրանսիայի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենն այսօր առավոտից սկսել է քարոզարշավը՝ հաջորդ տարվա նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերն Անկարայում հուլիսի 7-8-ը տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակել, որում անդրադարձ կա դաշինքի պաշտպանությանը, Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքին, Ուկրաինային աջակցությանը, ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը և Իրանին։
Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 16 Gripen C/D կործանիչ՝ որպես ռազմական օգնություն և 16 Gripen E կործանիչ՝ պայմանագրի շրջանակնրում: Այս տեղեկությունը հաստատել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում:
Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել: Այս մասին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի դաշինքին և կնպաստի դրա ամրապնդմանն ու համախմբմանը։
ՆԱՏՕ-ի երկրները 2026 թվականին 70 միլիարդ եվրո կհատկացնեն Ուկրաինային, ինչպես նաև պարտավորվում են աջակցել երկրին 2027 թվականին համարժեք մակարդակով։ Այս մասին ասվում է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն Իրանի հետ հարվածների վերջին փոխանակումից հետո չեղարկել է հուլիսի 8-ին Իսրայել նախատեսված այցը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։
Իրանը հայտարարել է, որ հուլիսի 8-ի գիշերն ամերիկյան զինվորականների հարվածներից տուժել են ափամերձ բազաներ և քաղաքացիական օբյեկտներ Հորմոզգանի և Մահշարի նահանգներում։ Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը։
Պետդումայի պատգամավորները հուլիսի 8-ի նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել են կառավարական փոփոխություններ, որոնք լրացուցիչ պահանջներ են սահմանում աշխատանքային միգրանտների համար։
Յուրաքանչյուր ոք, ով աջակցում է ամերիկյան ագրեսիային, օրինական թիրախ է Իրանի զինված ուժերի համար։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը։
Վաշինգտոնն այլևս չի ցանկանում առևտրային գործեր վարել Իսպանիայի հետ՝ նրան անվանելով «անհույս դեպք» և դաշինքում «սարսափելի գործընկեր»: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Նուխբա» հատուկ ստորաբաժանման ղեկավարին։
Եվրոպական երկրներն ընդունակ են ինքնուրույն ապահովել մայրցամաքի պաշտպանությունը, սակայն այդ հարցում ակնկալում են ԱՄՆ-ի աջակցությունը։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յեթենը՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ դուրս բերելու ԱՄՆ բոլոր զորքերը Եվրոպայից, եթե ԵՄ-ն հրաժարվի աջակցել Գրենլանդիայի վերաբերյալ իր ծրագրերին։
Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում 903 ուկրաինական անօդաչու թռչող սարք և ութ կառավարվող ավիացիոն ռումբ են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Անկարայում ՆԱՏՕ-ի լիագումար նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է թագավորության տարածքը, այդ թվում՝ նրա կազմի մեջ մտնող Գրենլանդիան պաշտպանելու պատրաստակամության մասին։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։