Առավելագույնը, ինչ Կիևը պատրաստ է քննարկել, ներկայիս առաջնագծի երկայնքով հակամարտության սառեցումն է՝ զորքերի հայելային դուրսբերմամբ։ Սա նշանակում է,
Բացի այդ ակնկալվում է, որ կանդրադառնա Իսրայելի կողմից հրադադարի խախտումներին և կընդգծի, որ Թուրքիան կշարունակի հումանիտար օգնություն
Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթն ամերիկյան հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովում հանդես է եկել Թուրքիայի վերաբերյալ կոշտ հայտարարություններով՝ այն ներկայացնելով որպես Իսրայելի համար աճող ռազմավարական մարտահրավեր։
Պակիստանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը․ դեսպան
Հուսով եմ՝ հիմա բոլորն են հասկանում, որ իրատեսական եվրոպական անվտանգային համակարգ չի կարող կառուցվել առանց Թուրքիայի․ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում աշխատել են քաղաքական և զինվորական թիմերը։ Նրանք քննարկել են անվտանգության պարամետրերը և հնարավոր լուծումների իրականացման մեխանիզմները։ Որոշ հարցեր պարզաբանվել են, մինչդեռ մյուսների լրացուցիչ համաձայնեցումը շարունակվում է։
Ամեն հինգերորդ եվրոպացին կարծում է, որ բռնապետությունը երբեմն նախընտրելի է ժողովրդավարությունից, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Progressive Lab վերլուծական կենտրոնի պատվերով AboutPeople ընկերության կողմից անցկացված հարցմանը։
Նախագահը նաև հայտարարել է, որ Իրանը լի է վճռականությամբ՝ իրականացնելու Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիրը բոլոր բնագավառներում լրիվ ծավալով և ամենակարճ ժամկետներում:
1952 թվականի փետրվարի 18-ին՝ Թուրքիան պաշտոնապես անդամակցել է 1949 թվականին հիմնադրված Հյուսիսատլանտյան դաշինքին ՆԱՏՕ։ Դաշինքի մամուլի խոսնակ Ալիսոն Հարթը, անդրադառնալով Թուրքիայի անդամակցությանը, նշել է, որ 74 տարի առաջ Թուրքիան անդամակցել է ՆԱՏՕ-ին և իր բազմակողմանի ներդրումն ունեցել դաշինքում։
Միացյալ Նահանգները դուրս կգա Միջազգային էներգետիկ գործակալությունից (ՄԷԳ), եթե այն շարունակի իր հանձնառությունը վերականգնվող էներգիային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում կայացած համաժողովում։
Բանակցություններ էին անցկացվել նաև երեկ՝ փետրվարի 17-ին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ քննարկումները «դժվար» են եղել. նա մեղադրել է Ռուսաստանին չորս տարվա պատերազմը դադարեցնելու համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը դիտավորյալ հետաձգելու համար։
France 24-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը փետրվարի 16-ի կեսգիշերին ժամանել են Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայ
Քաղաքական շփումներ ենք անցկացնում Ադրբեջանի հետ. Զախարովան՝ Զատուլինի հայտարարություններով պայմանավորված ադրբեջանական բողոքի նոտայի մասին
Հրամանագրում կա կետ, որում հիշատակվում է Լուկաշենկոն։
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը թույլ է տվել առանց սահմանափակումների Թեհրանին մատակարարել ավելի քան 2 հազար տարբեր ապրանքատեսակ։
Ռուսաստանի Դաշնությունը կարծես չի ցանկանում ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկը հայաստանյան երկաթուղային ցանցը ռուսական վերահսկողությունից դուրս բերելու և երրորդ կողմի հանձնելու մասին: Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում խոսել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը Ռուսաստանի կառավարումից դուրս բերելու և երրորդ երկրի վաճառելու մասին:
Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք ու կամրապնդենք այդ հույսը
Լիբանանյան բանակի զորքերը վերահսկողություն են հաստատել Բեյրութի և նրա շրջակայքի խոշոր էստակադների նկատմամբ, այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են դրանք փակել։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության կողմից X-ում տարածված հայտարարության մեջ։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը մերժել է արաբական երկրների քննադատությունը՝ կապված Իսրայելի կառավարության կողմից Արևմտյան ափի հողերի պետական գրանցման գործընթացը սկսելու որոշման հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
ՄԱԿ-ի ավելի քան 80 անդամ պետություն դատապարտել է Արևմտյան ափի նկատմամբ վերահսկողությունն ընդլայնելու և պաղեստինյան տարածքի որոշ հատվածներ որպես «պետական սեփականություն» գրանցելու Իսրայելի ծրագիրը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Չինաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդների ձգտումն՝ ունենալ միմյանց հետ փոխանակումներ ու համագործակցություն, անփոփոխ կմնա՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան երկկողմ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում են Reuters գործակալությունից, այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ԱՄՆ-ի Այովայի նահանգի իր բարեկամներին հղած ուղերձում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Քիր Սթարմերի գրասենյակի խոսնակին։
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը և ապահովել բոլոր հայ գերիների ազատ արձակումը.
Տասը դահուկորդ անհետ կորել է, ևս վեցը մնացել են խրված Կալիֆոռնիայի Թահո լճի մոտ տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով։ Այս մասին փետրվարի 17-ին հայտնել է NBC-ն՝ հղում անելով Նևադա շրջանի շերիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրությանը։
Ժնևում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ օրը մեկնարկել է փակ դռների հետևում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Քոչարյանը հանդիպել է երկրի Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Սանջար Տադջիևի հետ։
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի գործնական իրականացումը՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի շրջանակում, կսկսվի 2026 թվականի ապրիլի 1-ին: Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը՝ Ռուսաստանի և Իրանի առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:
Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալների համաձայն՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը երեքշաբթի օրը հետախուզություն է իրականացրել Հորմուզի նեղուցի վրա, որտեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ է անցկացնում։