Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մանրամասներ է հայտնել Շվեյցարիայում Իրանի հետ բանակցությունների մասին։ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում է Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը, հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա։
Համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միջուկային պաշարների հարստացման մակարդակը նվազեցնելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը։
Իրանը պետք է անհապաղ զսպի Լիբանանում գործող իր բարձր վարձատրվող իրանամետ ուժերին և դադարեցնի նրանց սադրիչ գործողությունները։
Ղրիմում հունիսի 21-ին դադարեցվել է բենզինի վաճառքը։
Ռուսաստանը սպասում է ոչ թե Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այլ հաղթանակին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ТАСС-ը։
ԱՄՆ Նևադա նահանգի անապատի հեռավոր հատվածում՝ Մեծ Ավազանի շրջանում, նախատեսվում է կառուցել աշխարհի ամենազգայուն ռադիոհեռադիտակային համակարգերից մեկը՝ Deep Synoptic Array զանգվածը, հայտնում է NBC News-ը։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի կաբինետի հավանության մակարդակը նվազել է մինչև 55,8%, ինչը նրա պաշտոնավարման մեկնարկից՝ անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշն է, ցույց է տվել Kyodo-ի կիրակնօրյա հարցումը՝ երկրի տնտեսության վրա Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքների պատճառով սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրում պահպանվող անորոշության ֆոնին։
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի։Այս մասին գրել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում Robinson ուղղաթիռը, որը կիրակի օրը Տեռնեյից թռել էր դեպի Եդինկա գյուղ, սահմանված ժամին կապի դուրս չի եկել, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Այսօր Շվեյցարական Բյուրգենշտոկում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները՝ Պակիստանի և Կատարի միջնորդությամբ, հայտնում է Mehr-ը։
Իրանի Սպահան նահանգի դատական համակարգի ղեկավարը հայտնել է, որ տարածաշրջանում զանգվածային անկարգությունների հետ կապված հարուցվել է 4044 գործ, հաղորդում է Mehr-ը։
Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը (Շին Բեթ) հայտարարել է Արևմտյան ափում տասնյակ ահաբեկչական հարձակումների կանխման մասին, որոնք, ըստ գերատեսչության տվյալների, համակարգվում էին Թուրքիայից ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, հայտնում է The Times of Israel-ը։
Իրանը մտադիր չէ ատոմային ռումբ ստեղծել։ Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից, և մյուս կողմը նույնպես ստիպված կլինի ընդունել դա:
Ուկրաինայի Խարկովի մարզի Սվետլոյի և Նիժնի Ժուրավկայի շրջանում ԱԹՍ-ների կառավարման կետերը հողին են հավասարեցվել:
Ուկրաինայի նախկին վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Facebook սոցիալական ցանցում իր գրառմամբ հայտարարել է 2011 թվականին ստացած լեհական պետական պարգևը վերադարձնելու մասին՝ ընդգծելով այս քայլի քաղաքական և խորհրդանշական բնույթը։
Կիրակի օրը Կոլումբիայում անցկացվում է նախագահական ընտրությունների վճռորոշ երկրորդ փուլը՝ քվեարկություն, որն ընթանում է քաղաքական խորը բևեռացման և ներքին բռնության նոր ալիքի մտավախությունների ֆոնին, հաղորդում է AFP-ն։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է արդեն այս շաբաթ հայտարարել կառավարության ղեկավարի պաշտոնից իր հեռանալու մասին։
Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների ընթացքում կանցկացվի արտակարգ նիստ՝ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հակամարտության վերաբերյալ Իսրայելի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտության կարգավորմանը նվիրված արտակարգ նիստը ներառվել է Շվեյցարիայում կայանալիք խաղաղ բանակցությունների առաջին օրվա օրակարգում:
Արևելյան Ուկրաինայի ճակատային գծում բեռների սովորական մատակարարումն ավելի ու ավելի հաճախ դառնում է մահացու վտանգավոր խնդիր, գրում է Business Insider-ը։
Պակիստանի պատվիրակությունը՝ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆի գլխավորությամբ, ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Պակիստանի կառավարության ղեկավարի գրասենյակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանից Եվրոպա էին ուղարկվում շատ թանկագին ապրանքներ, հատկապես գորգեր, այծի մազ, անտառանյութ, չորացած մրգեր և այլն: Հայտնի էր նաև Տավրոսի երկաթը: Հայաստանը հայտնի էր նաև իր ձիերով և ջորիներով: Կիլիկիայում շատ կային հատկապես ջենովացի վաճառականներ, որոնց Լևոն Երկրորդ թագավորը մեծ արտոնություն էր շնորհել»: (Ավետիսյան Կ., «Անվանի աշխարհագրագետ ճանապարհորդներ», էջ 7):
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ուղարկվել է մոտ 1000 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիք (17 վագոն), հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուսաստանի Տուվայի Հանրապետությունում գտնվող մանկական ճամբարում 25-ամյա տղամարդու հարձակման հետևանքով տուժել է 13 երեխա, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Իսրայելի բանակի (ՑԱՀԱԼ) ներկայացուցիչը շաբաթ օրը հայտարարել է, որ զինվորականները երկրի քաղաքական ղեկավարությունից հրաման են ստացել դադարեցնել ռազմական գործողությունները Հարավային Լիբանանում, հաղորդում է AFP-ն։
Ֆրանս-գերմանական պաշտպանական KNDS կոնցեռնը Eurosatory 2026 ցուցահանդեսում եվրոպացի պատվիրատուների համար ներկայացրել է նոր հիմնական մարտական տանկ, գրում է Interesting Engineering-ը։
Մայիսին Հայաստանից Վրաստան կատարված ծաղիկների և բողբոջների ներմուծումը կազմել է 218,2 տոննա կամ 749,9 հազար դոլար։ Դա 2,9 անգամ գերազանցում է 2025 թվականի մայիսի ցուցանիշը
Հորմուզի նեղուցում հրադադարի 60-օրյա ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելու:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ջեյ Դի Վենսի հետ Լյուցեռնից ոչ հեռու գտնվող Էմմեն ավիաբազա Է ժամանել նրա կինը՝ Ուշա Վենսը։
ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների և Ազովի ու Սև ծովերի ջրերում ուկրաինական 239 անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։