ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն oգոստոսի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դիդիե Պարակյանին:
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են տարածաշրջանին ռուսական հացահատիկի մատակարարումների հնարավորությունը Հնդկաստանի և Չինաստանի տարածքով։
Որպես օրինակ փորձագետը բերում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը, որի գործառնական թերությունները «թաքցվել են» COVID-19-ի ճգնաժամի ժամանակ, երբ աշխատուժը ձգտում էր «դուրս գալ սովորական շրջանակներից»։
Քանաանին նաև նշել է, որ բացի Կորեայի Հանրապետությունում սառեցված ակտիվներից, Իրանը ֆինանսական պահուստներ ունի հարևան Իրաքում։
Չնայած իր դեմ չորս քրեական մեղադրանքներին՝ Թրամփը գլխավորում է հանրապետականների կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։
Ըստ գերատեսչության՝ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Նրանց հստակ թիվը չի նշվում։
Ավելի քան 40 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նելսոն Կգվետեն։
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, ինչպես նաև Հաագա և Վլարդինգեն քաղաքներում օգոստոսի 21-ի գիշերը մի շարք պայթյուններ են որոտացել։ Վնասվել են մի քանի բնակելի շենքեր, խանութ և ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է NL Times պարբերականը:
Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը (ապացույցը՝ կից տեսանյութով):
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch միջազգային պարբերականին՝ ներկայացնելով Արցախում և Արցախի շուրջ և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հարցազրույցը ստորև ներկայացվում է թարգմանաբար.
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ շինծու մեղադրանքով արգելված է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Եւ սա առաջին ու միակ դեպքը չէ։ Ցավալի է, բայց փաստ, որ ինչպես եւ Ադրբեջանում, Հայաստանում եւս գոյություն ունի հայկական շահերի պաշտպանների «սեւ ցուցակ»։
Արցախում Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում, կանգնեք Արցախի թիկունքին. ակցիա Կոպենհագենում
Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները օգոստոսի 21-ին խոշոր համատեղ զորավարժություններ են սկսել Հյուսիսային Կորեայի ռազմական սպառնալիքի ֆոնին մարտունակությունն ամրապնդելու նպատակով։
Երկար տարիներ մենք ընկալվել ենք որպես Ռուսաստանից կախված, ռուսաստանամետ երկիր։ Մի կողմ թողնենք՝ արդարացված է՞ սա, թե՞ ոչ։ Բայց ԵՄ-ում կարծրացած է եղել այս միտքը, եւ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ վերջին պահին չստորագրեցինք Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Դա էլ, բնականաբար, իր հերթին պատճառներ է ունեցել, բայց դատելու իրավունքը իմը չէ։
«Այսօր նախատեսված թռիչքները Փհենյան և հակառակ ուղղությամբ չեղարկվել են», – հայտնել է օդանավակայանի աշխատակիցը։
Կալիֆորնիայի ափեր հասած «Հիլարի» արևադարձային փոթորիկը Լոս Անջելեսի արևելքում և արևմուտքում հեղեղումների պատճառ է դարձել։ Մինչ այդ փոթորիկն անցել էր Մեքսիկայով՝ այնտեղ 1 մարդու կյանք խլելով, հեղեղելով ճանապարհները և փողոցները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Մոսկվայի մարզի Իստրա շրջանի տարածքում այսօր առավոտյան խփված անօդաչու թռչող սարքն ընկել է հայտնի կրասնոդարցի և լրագրող Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ։ Այս մասին սոցցանցերում գրել է ինքը՝ հեռուստահաղորդավարուհին՝ կցելով համապատասխան լուսանկարը։
Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։
Նա նաև տեղեկացրել է, որ իր աշխատակազմին խնդրել է սահմանված ժամկետում վերադարձնել օրենսդիր մարմնին չստորագրված օրինագծերը՝ դրանք ուժի մեջ չմտնելու համար:
Ուորնոքը հիմնադրել է Adobe Systems-ը 1982 թվականին, Չարլզ Գեշկեի հետ միասին։
ՌԴ արտաքին գործերի նախարարը նշել է, որ առկա փոխադարձ առեւտրատնտեսական պարտավորությունները շարունակում են կատարվել, «քանի որ համապատասխանում են կողմերի շահերին եւ չեն խախտում միջազգային իրավունքը»։
Բրազիլիայում «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է մայրուղում, ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, հայտնում է «Գլոբո»-ն:
Մանրամասները ճշտում եմ։ Օպերատիվ բոլոր ծառայությունները տեղում են:
Առաքելությունն ակտիվորեն վերահսկում է իրավիճակը և հավատարիմ է մնում տարածաշրջանում հանգստության և կայունության պահպանմանը։
Ամերիկացի փաստաբան, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և վրդովմունք հայտնել։
Հայաստանն ապրում է ավելացող ուտելիքի ու պակասող հայրենիքի զսպանակաձև տիրույթում, որի կարևոր պայմաններից մեկը փոքրացող հայրենիքի առթիվ լռությունն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն է:
Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե հանուն ինչի է զոհվել իմ որդին և բոլոր այն տղաները, ովքեր իրենց կյանքը տվել են արցախյան առաջին, ապրիլյան և 44-օրյա պատերազմներում, նաև այս ամբողջ ընթացքում տեղի ունեցած բոլոր միջադեպերի հետևանքով։
The Washington Post-ն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Հոդվածի հեղինակն անդրադարձել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին և կապ հաստատել վերջինիս հետ։
ինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, այդ մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտու ներկայացուցիչ Շի Յին: