
Իրինա Խակամադան հետևորդներին պատմել է Հայաստան կատարած այցի և «փրկիչ» խաշի մասին

Ռուսաստանցի նախկին քաղաքական գործիչ և գրող Իրինա Խակամադան հետևորդներին պատմել է իր հայկական «արձակուրդի» մասին:
Սթորիներից մեկում նա հայկական ռադիոյին անեկդոտ է պատմել ի պատասխան հայկական խոհանոցի մասին հարցի։ Կադրերում Խակամադան պատմում է, որ նոր թխված լավաշ է ուտում։ Երկրորդ սթորիում նա պատմում է խաշի մասին, որը, նրա խոսքով, փրկում է գիշերային ակումբից հետո։
«Առավոտյան ձեզ փրկում է խաշը հայկական նախաճաշը, ճաշն ու ընթրիքը խաշն են օղիով»,- ըստ armeniasputnik.am-ի՝ այսպես է նա մակագրել լուսանկարը։
Իրինա Խակամադան այցելել է Գառնու «Քարերի սիմֆոնիա» եզակի բնական հուշարձան, որտեղից լուսանկար է հրապարակել:
Նշենք, որ Խակամադան Հայաստան է ժամանել նոյեմբերի 18-ին։ Նա հանդես է եկել հայ գործարարների համար փակ դասախոսությամբ։