BRICS-ի երկրները Գազայում հումանիտար հրադադարի կոչ են արել
BRICS-ի երկրները պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով հումանիտար հրադադարի կոչ են արել Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BRICS-ի հայտարարությունը:
«Մենք կոչ ենք արել անհապաղ և կայուն հումանիտար հրադադար հաստատել, որը պետք է հանգեցնի ռազմական գործողությունների դադարեցմանը»,-ասված է BRICS-ի հայտարարության մեջ, որն ընդունվել Է գագաթնաժողովի արդյունքներով:
Հանդիպման մասնակիցները կոչ են արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել: Բացի այդ, BRICS-ի երկրների ղեկավարները կոչ են անում կողմերին, որոնք ազդեցություն ունեն Իսրայելի և պաղեստինցիների վրա, օգնել կանխել հակամարտության ընդլայնումը: