Բաժիններ՝

OpenAI-ի ներդրողները կարող են իրավական գործընթաց սկսել ընկերության դեմ՝ Սեմ Ալթմանին ազատ արձակելու համար. Reuters

OpenAI-ի մի շարք ներդրողներ քննարկում են ընկերության տնօրենների խորհրդի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու հարցն այն բանից հետո, երբ նրանք աշխատանքից ազատել են գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին, ինչի հետևանքով բազմաթիվ աշխատողներ սպառնացել են հեռանալ։ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ ներդրողներն աշխատում են իրավական խորհրդատուների հետ և ուսումնասիրում իրենց գործողությունների տարբերակները։

Առայժմ պարզ չէ՝ արդյոք նրանք դատի կտանOpenAI-ին թե ոչ։ Ներդրողներին մտահոգում է այն, որ իրենք կարող են կորցնել ընկերության մեջ ներդրած հարյուր միլիոնավոր դոլար գումարները։

OpenAI-ն առայժմ չի մեկնաբանել այս լուրը։ Նոյեմբերի 17-ին Սեմ Ալթմանի հեռացումից հետո մինչև նոյեմբերի 20-ը ավելի քան 700 աշխատողներ սպառնացել էին ազատվել աշխատանքից, եթե ընկերությունը չփոխի տնօրենների խորհուրդը։ OpenAI-ի հիմնադիր Սեմ Ալթմանն աշխատանքից ազատվելուց48 ժամ հետո միացել է Microsoft ընկերությանը։ Տնօրենների խորհուրդը 38-ամյա Սեմ Ալթմանին աշխատանքից ազատել էր՝ նշելով, որ նրա հանդեպ վստահությունը կորել է։

Ալթմանը լքել էր Open AI-ի տնօրենների խորհուրդը և գործադիր տնօրենի պաշտոնը։ Ալթմանը համահիմնադրել է OpenAI-ը 2015 թվականին: Նրա ղեկավարությամբ ընկերությունը թողարկել է ChatGPT-ն, որից ամեն շաբաթ օգտվում է գրեթե 100 մլն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս