Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է. Ֆուկուսիմա Մասանորի
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
«Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է` ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը` հիմնված օրենքի գերակայության վրա»,- ինչպես տեղեկանում ռնք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ժամանակ ասել է դեսպանը:
նահիտ Ավանեսյանն էլ ընդգծել է.
«Գնահատելի է Ձեր անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման հարցում»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկկողմ գործակցության վերջին ձեռքբերումներից են`
նորագույն, ճշգրիտ ախտորոշման բժշկական սարքավորումների նվիրաբերում Երևանի և մարզերի առողջապահական հաստատություններին,
վերջին սերնդի սարքավորումներով համալրված շտապօգնության 39 մեքենաների նվիրաբերում,
պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի բացում` Վանաձորի բժշկական կենտրոնում:
Նշվում է, որ առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը և ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարմանը: