«Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության հիմքերն այստեղ են, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում». Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։

Հաջիևը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերն այստեղ են, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»։

Անդրադառնալով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին, Հաջիևն ասել է. «Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների փակ լինելը Հայաստանի մեղքով է։ Թուրքիայի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե վերջինս դադարեցնի ադրբեջանական հողերի օկուպացիան, հրաժարվի իր տարածքային հավակնություններից թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ և վերջապես տարածաշրջանում դրական օրակարգ առաջ քաշի։

Ադրբեջանն ու Թուրքիան միշտ սինխրոն աջակցել են հարաբերությունների կարգավորմանը և մշտապես դրական ուղերձներ են հղել Հայաստանին։ Բայց Հայաստանը դեռ պետք է գնահատի տարածաշրջանի ներուժը և մոտեցում ցուցաբերի տարածաշրջանի խնդիրները ներսում լուծելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս