ԱՄՆ նախագահ, նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացրել Միչիգան նահանգում ձայների հաշվարկը կանգնեցնելու հարցով:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղված իրավիճակը:
Շուրջ 1 ամիս առաջ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ էր ուղղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին՝ իսրայելական զենքի վաճառքը:
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերել են COVID-19-ի 19․768 դեպք. սա նոր ռեկորդ է: Այդ մասին րագրողներին հաղորդել են հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
«Թուրքիայի կարևոր առաջնահերթություններից է տարբեր տարածաշրջաններում ռազմաբազաների հիմնումը և ուժեղացումը, ու ըստ նպատակահարմարության՝ կարող են որոշ տարածքներում լինել վերաձևավորումներ, այսինքն՝ ինչ-որ մի տեղ թուլացնի ռազմաբազայի ներուժը, ինչ-որ մի տեղ ավելացնի, կամ ստեղծվեն նորերը:
ԱՄՆ նախագահ, նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը պահանջել է ձայների վերահաշվարկ իրականացնել Վիսկոնսին նահանգում:
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի պատվիրակությունը ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, խնդրելով այն շրջանառել Գլխավոր Ասսմբլեայում և Անվտանգության խորհրդում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը նշեց, որ նամակը կոչված է հակադարձելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԱԿ Գլխավոր Ասսամբլեայում արված հայտարարություններին:
Արաբագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է միանա Եգիպտոսի, Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի ձևավորած հակաթուրքական ալյանսին:
«Լոմբարդիան Իտալիայի առաջին շրջանն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Շնորհակալություն, Լոմբարդիա, միշտ առաջամարտիկ, միշտ ուժեղ, միշտ հավատարիմ համընդհանուր արժեքներին»,- ասվում է Իտալիայում Հայաստանի դեսպանության հաղորդագրության մեջ։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ընտրություններում նրա հաղթանակի մասին:
«Ռուսաստանը համար Հարավային Կովկասի նշանակությունը ժամանակի ընթացքում կարող է նվազել»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հարցի շուրջ ռուս-թուրքական շփումներին, Ռուսաստանի հետագա դիրքավորմանը՝ որպես ՀՀ ռազմավարական գործընկեր և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր։
ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ֆոնին երկրում ստեղծվում է պայթյունավտանգ իրադրություն. երկրում կարող է սահմանադրական ճգնաժամ սկսվել:
«Ինքս չգտա այն բացատրությունը, թե ինչու են ատոմակայանն այդքան երկար ժամանակով կանգնեցնում։ Հիմնական մտահոգությունն այն է, որ դեֆիցիտը, որն առաջանալու է դրա հետևանքով, պետք է լրացվի ՋԷԿ-երի՝ ջերմակայանների միջոցով, իսկ ջերմակայանների էլեկտրաէներգիան բավականին թանկ է, ամենաթանկն է, շատ ավելի թանկ, քան հիդրոկայաններինը, առավել ևս՝ ատոմակայանինը»։
Բուենոս Այրեսում, առհասարակ, հարավամերիկյան շատ քաղաքներում, մասնավորապես, Արգենտինայում՝ Լա Պլատա, Նեուկեն, Ուրուգվայում՝ Մոնտեվիդեո, Չիլիում՝ Սանտյագո, Բրազիլիայում՝ Սան Պաուլո, տեղի համայնքները զորաշարժի մեջ են պատերազմի հենց սկզբից, ինչը ենթադրում է բողոքի զանգվածային ցույցեր (հակառակ համավարակի վատ պայմանների), աշխատանք` զանգվածային լրատվական միջոցների ուղղությամբ և քաղաքական-հարաբերական նախաձեռնություններ` թե հասարակական, թե պետական տարբեր ոլորտներում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
Trimble Inc. դադարեցրել է բաղադրիչ մասերի մատակարարումը թուրքական Bayraktar գրոհային անօդաչու թռչող սարքերի համար, որոնք Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են Արցախում խաղաղ բնակիչների դեմ: Թուրքիային մատակարարումների դադարեցման մասին հայտարարել է ընկերության ավագ փոխնախագահ Ջիմ Քիքրլանդը:
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հունաստանի քաղաքներից Լարիսայի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով դատապարտում է պետությունների և ժողովուրդների միջև վեճերը լուծելու համար բռնության կիրառման ցանկացած գործողություն: Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Լարիսայի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանային փխրուն կայունության համար: «Լարիսայի քաղաքային խորհուրդը դատապարտում է՝ պետությունների և ժողովուրդների միջև վեճերը […]
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի ՊՆ-ն Ադրբեջանի ՊՆ-ից առաջ է հայտնում իբր հայկական ՍՈՒ-25-ի խոցման մասին։ Եվ մեկ ապացույց, որ Թուրիքան է իրականացնում Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը (գրառման պահին Ադրբեջանի ՊՆ-ն այս առթիվ որևէ տեղեկություն չի հրապարակել)»։
Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նոյեմբերի 4-ին կայացած առցանց հանդիպմանը Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձ է կատարել Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ ագրեսիային: Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այդ կապակցությամբ հանդիպման բազմաթիվ մասնակիցներ նշել են, որ Թուրքիայի գործողություններն անընդունելի են և անհրաժեշտ են հստակ գործողություններ՝ սաստելու բոլոր սահմանները հատած Թուրքիայի ղեկավարի սադրանքները:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հնարավոր էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ չդիմելով զենքի: «Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- գրում է ria.ru-ն:
Սլովակիայի Հանրապետության խորհրդարանը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, որով վերահաստատում է, որ այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այս մասին հայտնում է Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ հանդես է եկել լրագրողների առջեւ: Ներկայում ԱՄՆ-ում շարունակվում է ձայների հաշվումը պետության ղեկավարի ընտրություններում: Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, շնորհակալություն է հայտնել ընտանիքին եւ իր միլիոնավոր կողմնակիցներին:
Հակառակորդը թիրախային զինված հարձակումներ է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, և, եթե ավելի վաղ խոսք էր գնում միայն կասետային զինատեսակների օգտագործման մասին, ապա հիմա արդեն կիրառվում են զանգվածային ոչնչացման այլ զենքեր։ Ակնհայտ է, որ հակառակորդը մտադրություն ունի արգելված զինատեսակներ կիրառելով՝ Արցախի ուղղությամբ էլ ավելի մեծ վնաս հասցնել տեղի խաղաղ բնակչությանը։
ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբահիմովին զրկել է ֆուտբոլային գործունեությունից:
Իրանի նախագահը Հասան Ռոհանին Նախարարների խորհրդի նիստում նոյեմբերի 4-ին նշել է, որ Իրանի համար կարևոր չէ, թե ԱՄՆ-ում ով կընտրվի նախագահ։ Նա մասնավորապես ասել է․ «Մեզ համար կարևորն այն է, թե ինչպիսի ճանապարհ կբռնի Ամերիկայի հաջորդ կառավարությունը։ Իսկ թե ով կլինի հաջորդ նախագահը, կարևոր չէ»։
Սուդանում Իմամների և քարոզիչների միությունը անցկացրել է բողոքի ակցիա նոյեմբերի 4-ին մայրաքաղաք Խարթումում՝ Ազատության հրապարակում։ Ցույցի ընթացքում հարյուրավոր սուդանցիներ կարդացել են Մուհամմեդ մարգարեին նվիրված բանաստեղծություններ, ինչպես նաև հանդես են եկել Ֆրանսիայի դեմ կոչերով։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե իր երկրի համար շատ կարևոր է, որ Իրանի սահմանների մոտ ահաբեկիչներ չլինեն: Այս մասին Ռոհանին նշել է կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին:
Ադրբեջանում հայատյացությունն ու քսենոֆոբիան այնքան են արմատացած, որ ցանկացած հայի սպանելը, գլխատելը ողջունելի է համարվում լայն հասարակության շրջանում, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Թուրքիան մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխան իրավունքներին և վտանգում է խաղաղությունն ու կայունությունն տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (GEETHA) Կոնստանտինոս Ֆլորոսը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆրանսիայում և Ավստրիայում տեղի ունեցած ահաբեկչությունները Եվրոպային չեն ստիպի հրաժարվել իրենց հիմնարար արժեքներից։ Այս մասին հայտարարել է Հունաստանի առաջին փոխարտգործնախարար և Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Միլտիադիս Վարվիցիոտիսը Աթենքում կոմիտեի 130-րդ նստաշրջանի բացման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։