168.am-ի հետ զրույցում Էկոլոգիական նախաձեռնության անդամ Արևիկ Մկրտչյանն ասաց, որ այս պահին նամակի հետ կապված կա ընդամենը երկու արձագանք, որոնք գործընկերային հարաբերությունների արդյունքում են ստացել։ Սակայն ակնհայտ է, որ միջազգային կառույցների համար որոշակի ժամանակ է պահանջվում, մինչև ծանոթանան, ապացույցները ստանան, որից հետո ինչ-որ հայտարարություն անեն։ Հետևաբար՝ նախաձեռնության անդամները միջազգային կառույցներից դեռ սպասում են արձագանքի։
Հնդկաստանի և Չինաստանի ցամաքային զորքերի հրամանատարները պայմանավորվել են զսպվածություն ցուցաբերել սահմանին և լրջորեն իրականացնել այն կոնսենսուսը, որը ձեռք է բերվել երկու երկրների ղեկավարների կողմից:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ միշտ էլ ասել է, որ Թուրքիայում ապրող հայ համայնքի կյանքը մշտապես վտանգի սպառնալիքի տակ է, հատկապես այն ժամանակ է վտանգը մեծանում, երբ Արցախում սրվում է իրավիճակը։
Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկան ահաբեկիչներին տարածաշրջան, մասնավորապես՝ Արցախ տեղափոխելու ու այնտեղ Արցախի դեմ կռվելու վերաբերյալ Ռուսաստանն ու Իրանն արդեն բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել։
Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ ցույց են անցկացրել ի աջակցություն Արցախի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 50 մլն 278 հազարը:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկությունների են տիրապետում, որոնց համաձայն՝ Եվրամիությունը ևս մեկ պատժամիջոց է պատրաստում կիրառել Թուրքիայի դեմ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Ջո Բայդենը շարունակում է շնորհավորանքներ ստանալ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը:
Burger King-ը ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբին էլեկտրոնային փոստով ուղարկած նամակով ներողություն է խնդրել Ադրբեջանի իր ֆրանչայզիի կողմից արված հրապարակումների համար, որոնք բացահայտորեն աջակցում էին Ադրբեջանի ցեղասպանական ջանքերը:
Ֆրանսայի մայրաքաղաք Փարիզում ավազակները սաուդյան արքայադստեր տնից առևանգել են ավելի քան 700 000 դոլար արժողությամբ թանկարժեք իրեր, գրում է The Guardian-ը՝ իր աղբյուրներին հղումով։
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը կարևոր է համարում արցախյան պատերազմի հետ կապված տեղեկատվական արշավն ակտիվորեն շարունակելը՝ աշխարհին ցույց տալու Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիան:
«Իրենք փորձում են համոզել թե՛ ներքին լսարանին, թե՛ ամբողջ աշխարհին, որ դրա իրավունքն ունեն, սա է ամենակարևորը, որի վրա քիչ են ուշադրություն դարձնում: Այստեղ է ինձ համար զարմանալի, երբ անգամ դիվանագիտական, քաղաքական, պետական գործիչներն ասում են, որ սպառված է դիվանագիտությունը. Չի՛ արվել անգամ 10 տոկոսն այն աշխատանքի, որը պետք է արվեր՝ լինի դիվանագիտական, քաղաքական, պառլամենտական: Ես մերժում եմ այդ մոտեցումը: Չգիտես ինչու՝ պետական գործիչներն ասում են, որ ամեն ինչ լուծվում է ռազմի դաշտում. դա բացարձակապես ընդունելի չէ: Ռազմի դաշտում մենք լուծում ենք մի խնդիր, որը գոյամարտ է, հերոսամարտ է, բոլորովին այլ է, բայց խնդիրը, որը ծառացած է ազգի առջև, պետք է լուծվի քաղաքական և պետական մակարդակներով: Դա ի՞նչ ձեռքերը լվանալու կեցվածք է, դա ի՞նչ պատասխանատվությունից խուսափելու կեցվածք է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
The National Interest կայքը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ հանուն խաղաղության ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում:
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ում հաղթանակի մասին արդեն հայտնել են մի շարք առաջատար լրատվամիջոցներ, խոստանում է լինել բոլոր ամերիկացիների նախագահը՝ անկախ նրանից իր օգտին քվեարկել են, թե ոչ:
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը:
Տարբեր հարթություններ են, լրիվ տարբեր հարթություններ են: Ես նշեցի, որ ամեն դատական ատյան իր կոնվենցիան ունի, որի շրջանակներում գործում է: ՄԻԵԴ-ն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Իմ նշած Միջազգային արդարադատության դատարանը շատ կոնվենցիաներ է սպասարկում, բայց այդ դատարանի ընդհանուր իրավազորությունն Ադրբեջանը չի ճանաչել:
ԱՄՆ-ի ընտրությունների հարցերով դաշնային հանձնաժողովը երկրում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ առայժմ կեղծիքների վերաբերյալ ապացույցներ չի ստացել:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը հաղթել է նախագահական ընտրություններում:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինն օրերս ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Արցախյան հակամարտության գոտում ահաբեկիչների և թուրքական հետախուզական ծառայությունների ներկայության մասին։
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստերի առարկայական համադրմամբ պետք է հստակ արձանագրել, որ Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները ոչ միայն համարժեք չեն առաջացած մարտահրավերներին, այլ անհասկանալի են ու անբացատրելի…. հաղթանակ կերտած և հաղթող ժողովրդին այլ ճանապարհով տանելը չի ներվելու։
Գերմանիայում Բունդեսթագի մի քանի պատգամավորներ պահանջում են երկրում արգելել «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ադրբեջանի ձեռագրում ոչինչ չի փոխվել, նրա գործելաոճը մնացել է նույնը։ 1936թ․ հետո եղել է կտրուկ փոփոխություն, հակահայ քաղաքականությունն ակտիվացել է, Գանձակը դարձել է Կիրովաբադ, շատ դպրոցներում հայերենը տուժել է, կադրային հակահայ քաղաքականություն են վարել ու բերել, հասցրել են այն իրավիճակին, որ, ինչպես նշվում է բազում աղբյուրներում, ամեն տարի ադրբեջանական ԽՍՀ հայաբնակ տարածքներից առնվազն 10․000 հայ հարկադրված է եղել հեռանալ»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ: «Զրույցի ընթացքում նա ընդգծել է ահաբեկչության ու դրա բոլոր դրսևորումների դեմ պայքարելու վճռականությունը»,- հայտարարել են Կրեմլում: Այս մասին գրում է Tass.ru-ն:
Իրանի զինված ուժերի մամուլի քարտուղար Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը Իրանի համար անհանդուրժելի է, և Իսլամական Հանրապետությունը որևէ պատրվակով նրանց ներկայությունը չի հանդուրժելու։
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարություն է արել, որում Ֆրանսիային որակել է որպես «ավազակային» պետություն: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ԹԱՄԺ նախագահ Շենթոփը, նոյեմբերի 7-ին անդրադառնալով Ֆրանսիայում 4 անչափահասի ձերբակալությանը, ասել է. «Սա պետության ձեռքով արված ավազակություն է: Արդեն երկար ժամանակ է, ինչ Ֆրանսիայում բոլոր մուսուլմաններին անհանգստացնող զարգացումներ են տեղի ունենում: Սրա պատասխանը, անպայման պետք է տրվի օրենքի սահմաններում»:
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը պաշտպանության տակ կվերցնի երկրում Հայաստանի և Ադրբեջանի բոլոր պաշտոնական ներկայացուցչությունները: Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի ազգային ոստիկանության «Ֆեյսբուք»-ի էջը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն:
Ադրբեջանցի պատգամավորը Իրանի հոգևոր առաջնորդին մեղադրել է ահաբեկիչների տարանցումն ապահովելու մեջ, իսկ Ռուսաստանին և Ֆրանսիային՝ կեղծ լուրեր տարածելու: Այս հայտարարությունն առաջացրել է Իրանի դժգոհությունը, որտեղ պահանջում են Ադրբեջանի դեսպանին կանչել ԱԳՆ և բողոքի նոտա հղել Բաքվին։
«Հակառակորդի հիմնական թիրախն այս պահի դրությամբ շարունակում է մնալ Շուշին, թեպետ նաև Բերձորի ուղղությամբ են փորձել առաջխաղացում իրականացնել՝ կրկին չի ստացվել։ Շուշիի ուղղությամբ թշնամին մեծ կորուստներ է կրել, երեկ երեկոյան և այսօր վաղ առավոտյան համառ մարտեր են ընթացել Շուշիի մերձակայքում։ Մեր Պաշտպանության բանակը աշխարհազորի հետ միասին թշնամու գրոհը կասեցրել է և հասցրել շատ մեծ կորուստներ՝ զինտեխնիկայի և կենդանի ուժի՝ հրետանին շատ լավ աշխատել է։ Շուշին կա և միշտ էլ պետք է լինի մերը՝ հայկական»,- նշեց Դավիթ Բաբայանը։