
Ռուսաստանը ծրագրում է մինչև տարեվերջ Ուկրաինայում «Մայդան-3» կազմակերպել. Զելենսկի

Ռուսաստանը շատ է ցանկանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զրկել իշխանությունից և նախապատրաստում է «Մայդան» (հեղաշրջում). այս մասին The Sun-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկին:
Նրա խոսքով` հեղաշրջման ծածկանունը «Մայդան 3» է. դրա իրականացման վերջնաժամկետը մինչև տարեվերջ է:
«Գործողության ծածկանունն է «Մայդան 3». դրա նպատակն է փոխել նախագահին: Միգուցե՝ ոչ սպանելով: Նրանք կօգտագործեն ցանկացած գործիք, որն ունեն… Ժամանակը մինչև տարեվերջ է», – ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նաև բացառել է ընտրությունների անցկացումը, որոնք պետք է տեղի ունենային հաջորդ տարի՝ պնդելով, որ դա անօրինական է ռազմական դրության պայմաններում, անհնար է պատերազմի պատճառով և կարող է մասնատել երկիրը: