Բաժիններ՝

Ֆրանսիայում քիմիական գործարանը ենթարկվել է դատաքննության՝ թունավոր թափոնների համար

Ֆրանսիայի հարավում գտնվող «Ալտեո» գործարանը, որը կավահող է արտադրում, դատաքննության է ենթարկվել Միջերկրական ծով թունավոր թափոնների երկարատև արտանետումների պատճառով։

«Գործարանի կողմից 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեպի ծով են բաց թողնվել նյութեր, որոնց ռեակցիաները հանգեցրել են առողջության համար վնասակար հետևանքների՝ վնաս հասցնելով նաև բուսական ու կենդանական աշխարհին»,- գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ արտանետումները գերազանցել են սնդիկի և մկնդեղի կոնցենտրացիան, և 2016-ից 2021 թվականներին ընդհանուր առմամբ գրանցվել է 64 խախտում։

1894 թվականին հիմնադրված «Ալտեո»-ն աշխարհի ամենահին ալյումինի վերամշակման գործարանն է: Այն հումքը ներմուծում է հիմնականում Գվինեայից՝ սպիտակ կավահող արտադրելու համար, որն օգտագործվում է զենքի, ավտոմոբիլային արդյունաբերության և բջջային հեռախոսների արտադրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031