Գալիս խնդրում են, թե 6 ամիս էլ ժամանակ տվեք, այսպես արդեն 8 տարի, անորակ ապրանք չպետք է արտահանվի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կզբաղվի ԵԱՏՄ-ում ստեղծված խնդիրները կարգավորելու հարցով, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը տնտեսվարողներին կոչ արեց հանգիստ գնալ ու հարմարվել նոր շուկաներին։

Նա նշեց, որ այն ապրանքները, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, կառավարությունն այդտեղ աջակցելու բան չի տեսնում։

Հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն, ելակ ու շուրջ 1.8 միլիոն հատ ծաղիկ և 17 տոննա ծաղիկ է արտահանվել։

Դրանք արտահանվել են դեպի Վրաստան, Ուզբեկստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա և այլն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930