Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Շվեյցարիայում բանակցությունների նոր փուլի անցկացման հարցը դեռևս քննարկվում է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Սպասվում է, որ քննարկումներն առաջիկա ժամերին կշարունակվեն դիվանագիտական ուղիներով և միջնորդական ջանքերով», – հավելել է նա։
Միևնույն ժամանակ, ըստ Reuters գործակալության, Շվեյցարիայի կառավարությունից հայտնել են, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին կհանդիպեն նախնական բանակցությունների համար։ Ըստ հայտարարության, որը մեջբերում է գործակալությունը, Շվեյցարիայում նախնական բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ-ն, Իրանը, ինչպես նաև միջնորդներ Պակիստանիը Կատարը և այլ ներգրավված երկրներ։ Հանդիպման ժամանակացույցի և մանրամասների վերաբերյալ այլ տեղեկություններ չկան։
Փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրումը նախատեսված էր հունիսի 19-ին Ժնևում, սակայն ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ստորագրել են փաստաթուղթը, և այն անմիջապես ուժի մեջ է մտել։

