Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան

Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հունիսի 20-ին՝ Արարատյան դաշտում հասնելով մինչև 36-37 աստիճանի, Երևանում՝ մինչև 35 աստիճանի, Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 36 աստիճանի: Հունիսի 21-ից օդի ջերմաստիճանը, կրկին կսկսի նվազել»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930