Միայնակ ապրող մեր տատիկ-պապիկները կարող են իրենց գույքը գրավադրել ու գնալ ճանապարհորդության, ապրել. Թունյան

Շատ հետաքրքիր օրենքի նախագիծ է: Մենք այս օրենքի նախագիծը Կադաստրի կոմիտեի մեր գործընկերների հետ, երևի մեկ տարի է՝ քննարկում ենք ու անհամբեր սպասում ենք՝ երբ է ներդրվելու: Այս մասին Ազգային ժողովում, օրենքի նախագծերի քննարկման ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Օրենքի նախագիծը շատ լավ հնարավորություն է, հատկապես միայնակ ապրող մեր տատիկ-պապիկների համար, որոնք, օրինակ՝ ժառանգներ չունեն, եկամտի այլ աղբյուրներ չունեն և սա իրենց հնարավորություն է տալիս իրենց աշխատանքով ձեռքբերված անշարժ գույքը ոչ թե վաճառել, այլ գրավադրել և ամսական այնքան գումար ստանալ, որ իրենց կարիքները բավարարվեն՝ ճամփորդեն, գնան հանգստանալու»,- նշել է նա:

Թունյանը ընդգծել է, որ այստեղ կարևոր մեկ կետ կա:

«Քանի որ այդ ամեն ինչը կատարվելու է բանկերի միջոցով, ամենայն հարգանքով բանկային համակարգի նկատմամբ, մենք պետք է մեր թոշակառուների համար պաշտպանիչ մեխանիզմներ մտածենք, որպեսզի իրենց շահերը մաքսիմալ պաշտպանված լինեն, որ այնպես չստացվի՝ տոկոսներ են բարձր հաշվել, որ անշարժ գույքի արժեքն իրականից ցածր է գնահատվել, կամ վերջում, իրենց մահվանից հետո այդ գույքը ջրի գնով վաճառվել է չգիտես՝ ում»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Նա հավելել է, որ կողմ կլիներ՝ օրենքն ուժի մեջ մտներ մի քանի ամիս հետո, բայց այդ ընթացքում մտածեին այն մեխանիզմների մասին, որոնցով այդ համակարգն ավելի արդյունավետ ու արդար կաշխատի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930