Թրամփը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ է ստորագրել ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 17-ին էլեկտրոնային եղանակով ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, X-ում հայտնել է ամերիկյան Axios պորտալի և իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը։
«Նախագահ Թրամփը համաձայնագրի օրինակը անձամբ ստորագրել է Ֆրանսիայի նախագահ [Էմանուել Մակրոնի] հետ Վերսալի պալատում ընթրիքի ժամանակ։ Ստորագրված համաձայնագրի լուսանկարը ուղարկվել է իրանցիներին և միջնորդ երկրներին»,- նշել է նա։ Ինչպես ավելի վաղ ճշտել էր Ռավիդը, Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել էլեկտրոնային եղանակով ստորագրվելուց հետո։

