Թուրքիայի մասին ԵԽ զեկույցը հեռու է իրականությունից. ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հաղորդագրություն է տարածել Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում ընդունված «2025 թվականի Թուրքիայի զեկույցի» վերաբերյալ՝ այն որակելով «իրականությունից հեռու»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ զեկույցը հիմնված է հակաթուրքական շրջանակների անհիմն պնդումների և ապատեղեկատվության վրա: Ըստ թուրքական կողմի՝ փաստաթուղթը պատրաստվել է միտումնավոր և քաղաքական օրակարգի շրջանակներում, որն արտացոլում է ԵԽ որոշ անդամների գաղափարական կարծրատիպերը:

«Այս զեկույցը նպատակ ունի ստվեր գցել առկա դրական օրակարգի վրա այնպիսի ժամանակաշրջանում, երբ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը աստիճանաբար մեծանում է»,- ասված է հայտարարության մեջ:

Անկարան պնդել է, որ զեկույցում խեղաթյուրվել են թուրքական դատարանների կողմից իրականացվող իրավական գործընթացները: Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ խստորեն մերժում է արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հասցեին զեկույցում տեղ գտած «անհիմն մեղադրանքները»:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է, որ երկրի դատական համակարգը բաց չէ որևէ միջազգային կառույցի կամ արտաքին դերակատարի միջամտության համար, և ԵԽ-ից ակնկալում է կառուցողական մոտեցում, որը կնպաստի ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերությունների առաջընթացին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930