Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարը ժամանել է Պակիստան՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հունվարի 29-ի գիշերը ժամանել է Պակիստան՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին։

Աբդոլլահիանի այցը տեղի է ունենում Պակիստանի արտգործնախարար Ջալիլ Աբբաս Ջիլանիի հրավերով։

Իրանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի Պակիստանի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատարի հետ՝ քննարկելու անվտանգությանը, տնտեսությանը և առևտրին վերաբերող հարցեր։

Հունվարի 22-ին կողմերը համատեղ հայտարարություն էին տարածել իրենց դեսպանների աշխատանքը վերսկսելու մասին։

Հունվարի 16-ին Իրանը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքում՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։ Պակիստանը հայտնել էր, որ այդ հարվածների հետևանքով 2 երեխա է զոհվել, և Իրանին նախազգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին։

Իսկ հունվարի 18-ին Պակիստանն էր հարվածներ հասցրել Իրանի տարածքին՝ հայտարարելով, որ թիրախավորում է անջատողական զինյալների։ Պակիստանի հարվածներից Իրանի Սիստան և Բելուջիստանի նահանգում 9 մարդ էր զոհվել։

Պակիստանը հետ էր կանչել Թեհրանում իր դեսպանին, իսկ այդ պահին հայրենիքում գտնվող Իրանի դեսպանին ասել էր չվերադառնալ Իսլամաբադ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031