Պուտինը չի մասնակցի նախընտրական բանավեճերին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի նախընտրական բանավեճերին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը չի մասնակցում նախընտրական բանավեճերին», – Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է որպես նախագահի թեկնածու։
Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններն անցկացվելու են երեք օր՝ այս տարվա մարտի 15-ից մինչև 17-ը։