Բաժիններ՝

ԱՄՆ 25 նահանգներ աջակցություն են հայտնել Տեխասին և պատարստակամություն հայտնել զորք ուղարկել նահանգ

Գրեթե բոլոր հանրապետական նահանգապետերը ստորագրել են հայտարարություն՝ աջակցելով Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթին, ով ներկայումս դաշնային կառավարության հետ կոշտ պայքարի մեջ է՝ սահմանային վերահսկողության հարցով։

USA Today թերթը, հղում անելով «Հանրապետական նահանգապետերի ասոցիացիայի» կայքում հրապարակված հայտարարությանը, գրում է, որ Ջո Բայդենի վարչակազմը խօստ քննադատության է արժանացել և ըւնդգծվել է Սահմանադրության համաձայն՝ Տեխաս նահանգի ինքնապաշտպանության իրավունքը։

ԱՄՆ Օկլահոմա նահանգի նահանգապետ Քևին Սթեյթն ասել է. «Եթե Տեխասի նահանգապետը պահանջի, մենք պատրաստ ենք ռազմական ուժեր ուղարկել Տեխաս: Մենք, անշուշտ, կանգնած ենք Տեխասի կողքին՝ ի պաշտպանություն նրանց իրավունքների, բայց Բայդենը կհայտնվի բարդ իրավիճակում»։

Նա նշել է․ «Չնայած այս ամենին՝ Օկլահոմա, Ֆլորիդա, Թենեսի և մի քանի այլ նահանգներ պատրաստ են այնտեղ ուղարկել իրենց ազգային գվարդիան՝ օգնելու և աջակցելու Տեխասի նահանգապետին»։

ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի առաջին կայծերը բռնկվեցին մի քանի օր առաջ, երբ Մեքսիկայի հետ այդ նահանգի սահմանային խոչընդոտները վերացնելու գործում Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը կանգնեց կառավարության կողքին։

Երեկ Տեխաս նահանգի գվարդիան արտաքսել է ամերիկացի սահմանապահներին և փակել Մեքսիկայի հետ սահմանը։

Ամերիկյան ներքին քաղաքականության շատ վերլուծաբաններ կարծում են, որ սա քաղաքացիական պատերազմի սկիզբն է և երկրի քայքայման գործընթացը մեկնարկել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս