Բաժիններ՝

Բրիտանիան Իրանին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում՝ ԱՄՆ ռազմակայանի վրա հարձակումից հետո

Իրանը պետք է քայլեր ձեռնարկի Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու համար:
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ մեկնաբանելով իրանամետ խմբավորումների հարվածը Սիրիայի հետ Հորդանանի սահմանին գտնվող ամերիկյան ռազմակայաններից մեկին։

«Մենք անհանգստացած ենք և կոչ ենք անում Իրանին շարունակել նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում․․․ Մենք վճռականորեն աջակցում ենք մեր դաշնակիցներին տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման հարցում, և մենք կշարունակեք աշխատել այդ ուղղությամբ», – Սունակի խոսքերն է մեջբերում Sky News-ը:

Հունվարի 28-ին Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով 3 ամերիկացի զինծառայող է զոհվել, առնվազն 34-ը՝ վիրավորվել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման մեջ մեղադրել է Իրանի հետ կապված խմբավորումներին։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանն առնչություն չունի այդ հարձակմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031