«Ռուսական ռազմական մեքենան դեռ կա»․ Բորել

Եվրոպական պատժամիջոցները չեն կարողացել ոչնչացնել ռուսական պաշտպանական արդյունաբերությունը, և այժմ ԵՄ-ն «չի տեսնում լույս ուկրաինական թունելի վերջում»։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային ֆորումում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ «Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ», որոնք, նրա կարծիքով, «էապես թուլացրել են ռուսական ռազմական մեքենան, բայց այն դեռ կա»։ «Պատերազմը շարունակվում է, և մարտերը միայն սրվում են, և մենք լույս չենք տեսնում ուկրաինական թունելի վերջում»,- նշել է Բորելը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031