Մեծ Բրիտանիան 372 միլիոն ֆունստ ստեռլինգ (456 միլիոն դոլար) կտրամադրի այն երկրներին, որոնք ամենից շատ են տուժել պարենի եւ պարարտանյութերի համաշխարհային գների աճից: Հունիսի 24-ին այդ մասին հաղորդում է Միացյալ Թագավորության կառավարությունը։
«Սերգեյ Լավրովի Բաքվի հանդիպումներն անցան բնականոն, սպասելի շեշտադրումների մթնոլորտում»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցին։
Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է կորոնավիրուսի 3072 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Газета.ru»-ին, այս մասին հայտնում է Ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Կիևը 1 միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա Գերմանիայից:
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է առաջիկայում Կիև այցելելու մտադրության մասին: Այցի մանրամասների վերաբերյալ նախագահը ոչինչ չի ասել:
Ռուսաստանի Ալթայի երկրամասի Ուգլովսկի շրջանում բռնկված բնական հրդեհի տարածման մակերեսը հասել է 2,3 հազար հեկտարի:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Մադրիդում պատմական կլինի:
Եվրամիության երկրների ղեկավարները Միության գագաթնաժողովում դիմել են Չեխիային, որը հուլիսի 1-ից կես տարով ընդունում է ԵՄ-ի խորհրդի նախագահ–պետության պարտականությունները, կազմակերպելու Եվրամիության գագաթնաժողով՝ նվիրված այն պետությունների հետ համագործակցությանը, որոնք չեն մտնում կազմակերպության մեջ:
Ամերիկյան վարչակազմը հունիսի 23-ին հայտարարել է Ուկրաինային 450 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Միամիտներն այս նոր աշխարհում չեն ապրելու, պարզապես վերանալու են»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց ԱՄՆ Սթենֆորդի համալասարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին:
Ֆրանսիացի ձեռնարկատեր եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերը, որը 167-րդ տեղն է զբաղեցնում երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում, մեռած են գտել Փարիզում, հյուրանոցի առջեւ. ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել:
Դաշնակցական Սարա Թանզիլին համառ պայքարում ընտրվել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր:
Պատերազմից կես տարի անց էր, 2021 թվականի ապրիլի 13-ին, երբ համանախագահների տարածած համատեղ հայտարարությունում շեշտվում էր վերջնական համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը՝ «կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»:
Հունիսի 24-ին հինգ մարդ զոհվել, ավելի քան տասը տուժել են Աֆղանստանի արեւելքում տեղի ունեցած հերթական ստորգետնյա ցնցումների հետեւանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը:
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները սահմանել են հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանման ստեղծման միջոցները: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ ամփոփելով ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խոհրդի նիստի արդյունքները:
Կքննարկվի՞ Արցախի հարցը սեպտեմբերի 1-ին Եվրախորհրդի անդամ երկրների առաջնորդների՝ Գալվեյում կայանալիք համաժողովում: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեծ հույսեր չունի, որ արցախյան հարցը կհասնի այդ համաժողովի սեղանին:
Եվրոպան նախկինում եղել է քրիստոնեա-դեմոկրատական արժեքների դրոշակակիրը։ Նույնիսկ եթե այժմ դուք որոշել եք հրաժարվել այդ դրոշից, մենք հպարտությամբ կծածանենք այն, քանի որ դա այն խաչն է, որը մենք պիտի կրենք:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել հրաձգային զենքի կիրառմամբ բռնության դեմ պայքարի օրինագծին: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել են։
Ուկրաինացիները, որոնք անօրինականորեն ժամանել են Մեծ Բրիտանիա, կարող են ուղարկվել Ռուանդա, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այդ մասին գրում է The Guardian թերթը:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հունիսի 24-ի երեկոյան այցով կժամանի Իրանի մայրաքաղաք: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:
«Հանուն խաղաղության գագաթնաժողովը», որի մասնակիցները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի դեմ, հունիսի 24-ին կմեկնարկի Իսպանիայի մայրաքաղաքում՝ հունիսի 28 – 30-ը Մադրիդում դաշինքի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիման նախօրեին: Այդ մասին Twitter-ում հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես է գալիս աշխարհի շուկաներ Ռուսաստանից եւ Ուկրաինայից պարենի միաժամանակյա մուտքի ապահովման օգտին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հրման է տվել ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունը թշնամական ուժերի դիմակայության համար: Հունիսի 24-ին այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
2020թ. պատերազմից հետո ռեալ հնարավորություն կար այս գործընթացի դեմն առնելու համար: Թեկնածու Բայդենը ժամանակին նախագահ Թրամփին կոչ էր անում դադարեղնել օգնությունը Ադրբեջանին և այլևս չշրջանցել 907-րդ բանաձևը: Այս հնարավարության պատուհանից մեր համայնքն ու լոբբիստներն ամեն ինչ արեցին օգտվելու համար:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ Միշելի, Եվրախորհուրդը «որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ լուծվեն մնացած առաջնահերթությունները։
Ինչի՞ց են խուսափում հայկական պատվիրակությունում, ի՞նչ առաջարկներ կան ադրբեջանցիներից, որոնք չեն ընդունվում:
Չեխիան ռուսաստանցիներին ու բելառուսներին այցագրեր եւ կեցության վկայագրեր չի տա մինչեւ 2023 թվականի մարտի վերջը. ԱԳՆ-ի համապատասխան որոշումը պաշտպանել է երկրի կառավարությունը: Այդ մասին հաղորդել է Չեխիայի մամուլի եւ տեղեկատվության ազգային գործակալության նորությունների պորտալը:
Հարավային Աֆրիկան հայտնել է կապիկի ծաղիկի առաջին դեպքի մասին: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Ավանդական զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) նկատմամբ վստահությունն աշխարհի մի շարք երկրներում վերջին տարում զգալիորեն նավազել է: Այդ մասին ասված է Reuters գործակալության հարցման մեջ։