Վրաստանի արտգործնախարարն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում. Բոչորաշվիլին կայցելի Բաքու

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորաշվիլին հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Ղուլիեւի հետ, տեղեկացրել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տեղեկության համաձայն՝ հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերը, այս համատեքստում նրանք անդրադարձել են առաջիկա օրերին Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցին Ադրբեջան՝ կապված Բաքվում երկու երկրների միջեւ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի հետ։

«Կողմերը մեկ անգամ եւս դրական են գնահատել երկրների միջեւ ռազմավարական գործընկերության լայն ընդգրկումը։ Հատուկ ուշադրություն է նվիրվել հաջող համագործակցությանը առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում։ Հանդիպման ժամանակ նշվել է տարածաշրջանի խաղաղ եւ կայուն զարգացման կարեւորությունը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ օրինակելի ռազմավարական համագործակցությունը դարձնել էլ ավելի դինամիկ»,- նշվել է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս