![](/banners/BeFunky-design.jpg)
Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը եղանակային վատ պայմանների պատճառով դադարեցրել է թռիչքները
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/dbd76067a6b39c5f6f502f4ec4822441.jpg)
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը հայտնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու մեկնումը։
««Պուլկովոն» աշխատում է եղանակային բարդ պայմաններում։ Այս պահին օդանավակայանը դադարեցրել է օդանավերի ընդունումն ու մեկնումը՝ թռիչքուղիները ձյունից մաքրելու պատճառով։
Ակնկալվում է, որ թռիչքները կվերսկսվեն ժամը 9:15-ից հետո։
Թռիչքների անվտանգության ապահովումը ամենաառաջնահերթ խնդիրն է», – ասվում է օդանավակայանի հաղորդման մեջ: