Թուրքիայի հանդիպումից երկու օր հետո Ադրբեջանը հարձակվեց. Արցախի ժողովրդի ցեղասպանության առաջին աջակիցները Հայաստանի իշխանությունները և Արևմուտքն էին. Արտակ Բեգլարյան

«Ի պաշտոնե ներգրավված եմ եղել բանակցություններում, մասնակցել եմ Անվտանգության խորհրդի նիստերին և տեղյակ եմ՝ ինչ է բանակցվել։ Երբ Փաշինյանը հայտարարեց Արցախի նշաձողն իջեցնելու մասին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ ես էլ եմ մասնակցել արևմտյան պաշտոնյաների հետ բանակցություններին, ու իրենք էլ ասում էին, որ հարցը պետք է քննարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Եվ երբ մենք խոսում էինք ինքնորոշման իրավունքի մասին, ասում էին՝ հիմա դրա ժամանակը չէ։ Ինքնավարության մասին զրույցներ ավելի շատ եղան շրջափակման ժամանակ, ու իրենք ասում էին՝ չէ, ի՜նչ ինքնավարություն»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում բանաձև պիտի ընդունվեր:

«Առաջարկը եկել էր ֆրանսիական կողմից, դեմ էին ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ Ֆրանսիայի հետագա քայլերը պայմանավորված էին ԱՄՆ-ի դիրքորոշմամբ, և իրենց իսկ կողմից արված առաջարկից ֆրանսիացիները հրաժարվեցին: Ամերիկյան կողմի ներկայացուցիչը նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հեռախոսային զրույցում ասել էր, որ Արցախի ինքնավարության մասին բանաձևն այս պահին իրենք համարում են ապակառուցողական, Արցախին առաջարկում էին մնալ Ադրբեջանի կազմում, և, որ իրենք երաշխավորում են, որ ոչ մի վտանգ մեզ չի սպառնա. Իհարկե, այդպես ասում էին, բայց կոնկրետ որևէ երաշխիքներ չէին տալիս։ Ռուսաստանն էլ հարցը դիտարկում էր Ադրբեջանի սահմանադրության ներքո, մշակութային ինքնավարության պես մի բան էր առաջարկում, բայց ռուսական առաջարկը մեծ հաշվով այն էր, որ հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին։ Բրյուսելը՝ ԵՄ-ն, ասում էր՝ հարցը հիմա պիտի լուծվի՝ Արցախը՝ Ադրբեջանի կազմում։ Ռուսական առաջարկն այն էր, որ հայ-ադրբեջանական համաձայնագրում Արցախի հարցը պետք է ներառվի ու կարգավիճակի հարցն առկախվի։ Սրան արցախյան կողմը համաձայն էր։ Բայց հատկանշական է, որ այս փուլում Ֆրանսիան հետ էր քաշվել, ու որպես միջնորդ՝ հանդես չէր գալիս»,- ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարարը:

Կարդացեք նաև

Արտակ Բեգլարյանն ասաց նաև, որ շրջափակման ժամանակ տարբեր տեղերից ազդակներ է ստացել, որ արևմտյան շրջանակները Հայաստանի իշխանություններին՝ Փաշինյանին, առաջարկել են Արցախի ժողովրդի տեղահանման պլաններ կազմել։ Թե Հայաստանի իշխանություններն ինչ են պատասխանել, չգիտի։

«Արևմտյան երկրների բլոկում Մեծ Բրիտանիան Ադրբեջանի թիվ 1 աջակիցն է։ Իրենք աջակցել են Արցախի ժողովրդի ցեղասպանությանը։ Բայց Արցախի ցեղասպանության թիվ 1 աջակիցը եղել են Հայաստանի իշխանությունները։

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո բացառիկ մի դեպք էր եղել. ռուս-ամերիկյան-արևմտյան բանագնացները հանդիպել էին Թուրքիայում մեր հարցով, և ես, չգիտեմ՝ ինչու, վստահ եմ, որ հենց այդտեղ էլ որոշվել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա։ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ամերիկյան կողմի գլխավոր բանագնացն էր, բայց այլ բանակցողներ ևս եղել են ԱՄՆ-ի կողմից»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս