![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփի խորհրդականը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման նախապատրաստման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/1731394807-13468.jpg)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը նախապատրաստում է քաղաքական գործչի հանդիպումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են»,-ABC հեռուստաալիքի եթերում հաստատել է Ուոլցը` չհստակեցնելով հանդիպման հնարավոր ժամկետներն ու ձևաչափը:
Նա նշել է, որ Թրամփը կարծում է, որ «Ուկրաինայի հարցով գործարքն» անհնար է առանց Ռուսաստանի հետ երկխոսության, և առաջիկա ամիսներին աշխատելու է այդ ուղղությամբ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը մամուլի ասուլիսի հետ համատեղված ուղիղ եթերում հայտարարել էր, որ պատրաստ է Թրամփի հետ զրույցի և հանդիպման` նշելով, որ եթե այդ հանդիպումը կայանա, ապա երկու նախագահները խոսելու թեմա կունենան: