Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը

Շվեյցարիան, կողմերի համապատասխան խնդրանքի դեպքում, պատրաստ է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով, գրում է Le Temps-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Նիկոլաս Բիդոտին։

«Բուրգենշտոկի գագաթնաժողովից հետո Ուկրաինային, Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին պարբերաբար տեղեկացվել է խաղաղության հաստատմանն ուղղված դիվանագիտական ​​ցանկացած ջանքերին աջակցելու մեր պատրաստակամության մասին»,- ասել է Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Սակայն Շվեյցարիայի իշխանություններն մտադիր չեն այս հարցում նախաձեռնող լինել, գրում է թերթը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031