«Արցախի այս ծանր պայմաններում անգամ մենք չկարողացանք գիտաժողովներ ու ցուցահանդեսներ կազմակերպել. չեն կարողանում թշնամու դեմ կանգնել ու գրգռել, ուզում են յոլա գնալ մնացորդներով, ու արդյունքում՝ Արցախը բացակայում է։ Պատերազմից հետո Արցախի ու Արցախի մշակույթի վեաբերյալ կա զգույշ վերաբերմունք»,- ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչը։
Փետրվարի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուստաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է Twitter–ի իր էջում։
Դոնեցկում այս պահին ուժգին հրետանակոծություն է սկսվել։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը։
Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական օպերացիան, որը վերջին ժամերին կենտրոնացել է մայրաքաղաք Կիևը գրավելու խնդրի վրա, լուրջ արտաքին քաղաքական խնդիրներ է ստեղծում ՀՀ-ի համար։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Ռոսկոմնադզորը կսկսի մասնակիորեն սահմանափակել մուտքը Facebook սոցիալական ցանց՝ Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշմամբ։
Ռուսաստանը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինան: Ռուսական կողմը շահագրգռված է ունենալ անկախ՝ այդ թվում և արտաքին կառավարումից անկախ, բարեկեցիկ հարևան պետություն, որը կներկայացնի ուկրաինական հասարակության բոլոր հատվածների շահերը:
«Դրանք օբյեկտիվորեն անորոշ են, որովհետև պրոցեսը դեռևս շարունակվում է, բայց նկատի ունենալով այն երևացող մասը՝ որոշ սահմանափակումների գործադրումը, հակվածությունը սահմանափակումների կիրառման, պետք է նշել, որ, այո, Ռուսաստանի և տարածաշրջանի համար լինելու են շատ լուրջ հետևանքներ՝ ոչ միայն ՌԴ ազգային արժույթի արժեզրկման հետևանքով, այլ նաև՝ մի շարք ներդրումային ծրագրեր, խոշոր ծրագրեր կարող է դադարեն, ինչն էլ կհանգեցնի տնտեսական բացասական հետևանքների»,- հավելեց Թադևոս Ավետիսյանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևը հրաժարվել է Մոսկվայի հետ բանակցություններից։
ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայրաքաղաքի առավել արդյունավետ պաշտպանության և բնակիչների անվտանգության համար փետրվարի 26-ից պարետային ժամը սահմանել է ժամը 17:00-08:00-ն:
Թելեգրամյան մի քանի ալիքներ և ադրբեջանական կայքեր վաղ առավոտից տարածում են տեղեկություն, թե Խարկովում գերեվարվել է ազգությամբ հայ զինվորական: Ի դեպ, տեղեկությանը կցված լուսանկարում երևում է ՀՀ զինգրքույկ:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները չեն ազդի Դոնբասի պաշտպանության համար հատուկ գործողության անցկացման վրա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ դիմակայել են և հիմա էլ հակահարված են հասցնում ՌԴ զինված ուժերին:
Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկու բոլոր տեսաուղերձները նախապես ձայնագրված են։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանին SWIFT-ից անջատելու հարցը:
Միացյալ Նահանգները եվրոպական գործընկերների հետ լրջորեն դիտարկում է Ռուսաստանին միջբանկային վճարման SWIFT համակարգից հեռացնելու հնարավորությունը:
Նախօրեին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի իրավունքը՝ ներկայացված լինել կազմակերպությունում: ԵԽ պաշտոնական կայքը հաղորդում է նաև, որ այս որոշումը նշանակում է, որ ՌԴ-ն շարունակում է մնալ կազմակերպության անդամ և որոշ կոնվենցիաների միացած երկիր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։
Ռուսաստանի ռազմածովային ուժերը փետրվարի 25-ին ոչնչացրել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի 8 ռազմական նավ։ Ուկրաինայում ռազմական գործողություններն անցած գիշերվա ընթացքում շարունակվել են:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Միկրոնեզիան նոտա է ուղարկել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու վերաբերյալ:
Չեխիայի կառավարությունը փետրվարի 26-ին հաստատել է Ուկրաինայի զինված ուժերին 188 մլն կրոնի (շուրջ 8.6 մլն ԱՄՆ դոլար) զենք ու զինամթերք ուղարկելու որոշումը:
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով։
Լեհաստանի սահմանապահ ծառայությունները հայտնել են, որ փետրվարի 25-ին Ուկրաինայից հանրապետություն մուտք է գործել 47.5 հազար մարդ:
Ուկրաինայի զինված ուժերն առանց կռվի լքել է Ստանիցիա Լուգանսկայա գյուղաքաղաքը, ինչի մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, շաբաթ հայտարարել է «Լուգանսկինֆորմցենտր»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Մեշկովը՝ վկայակոչելով ԼԺՀ-ի Ժողովրդական միլիցիայի հաղորդագրությունը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ամեն նոր օրը նոր պատժամիջոցներ ու մեկուսացում է բերում Ռուսաստանին, իսկ Ուկրաինան նոր սպառազինություն է ստանում:
ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինային, եթե պետությունը որոշի չեզոք կարգավիճակում լինել:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է արել, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինայի օկուպացմանը։ Այս մասին նա շաբաթ օրը գրել է Twitter-ի իր էջում։
Դոնեցկից ու Լուգանսկից փետրվարի 18-ից մինչ օրս Ռուսաստան տարհանված բնակիչների թիվը հասել է մոտ 118 հազարի:
Ուկրաինայի մայրաքաղաքում մետրոն դադարեցնում է ուղևորափոխադրումները և ծառայելու է որպես ապաստարան: