ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը Ուկրաինայի հակամարտության համատեքստում:
Հարցին՝ ինչպե՞ս մեկնաբանել ՌԴ նախագահի այն խոսքը, թե երկկողմ հարաբերություններում նոր փուլը հնարավոր եղավ դեռևս մինչև վերջ չկարգավորված, սակայն ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելուց հետո, կարելի՞ է մեկնաբանել, որ Հայաստանի պարտության հաշվին Ռուսաստանը հասավ Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր մակարդակի, ինչը կարող է նշանակել, որ Ռուսաստանը կարող էր հետաքրքրված լինել հենց պարտության մեջ, Դուբնովն արձագանքեց՝ ասելով, որ այդ թեզում մի փոքր ուղղում է պետք մտցնել, որ ոչ թե պարտության հաշվին, այլ պատերազմից հետո դա հնարավոր դարձավ:
Ռուսաստանից հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության արդյունքում գրանցվել են արկերի ուղիղ հարվածներ Դոնեցկի բնակելի շենքերին:
Գերմանիայից հայտարարել են, որ Ուկրաինային մահաբեր զենք չեն վաճառի: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը:
Թուրքիայի ԱԳՆ-ը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված ռազմագործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում շեշտվում է, որ Անկարան ռ անընդունելի է համարում և մերժում է ՌԴ-ի սկսած ազմական գործողությունը:
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել. տեղեկությունը փոխանցել է ՏԱՍՍ գործակալություն:
«Ռուս-ադրբեջանական հռչակագիրն ինքնին, իհարկե, սովորական իրադարձություն չէ, բայց գործնականում ոչինչ չի փոխում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական դաշնակցային գործընկերության մասին հռչակագրին:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը թվիթերում գրել է, որ Ուկրաինայում իրավիճակը ՆԱՏՕ-ի սադրանքների հետեւանքն է եւ կոչ է արել կենտրոնանալ հարցի քաղաքական եւ ժողովրդավարական լուծումների վրա։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերաբերեն ռազմական եւ տնտեսական ոլորտներին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Խարկովի մոտ ծանր մարտեր են ընթանում: Ուկրաինացի զինվորականները հետ են մղել տնակային գրոհը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեկսեյ Արեստովիչը:
Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան և այնտեղ նրանց տեղակայելու ուղղությամբ ծրագրեր չկան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողության մասին: Նա նշել է, որ Թուրքիան մերժում է այս գործողությունը՝ այն որակելով որպես միջազգային իրավունքին հակասող քայլր, խաղաղությանը և կայունությանը հասցված ծանր հարված:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի բացակայության մասին։
Եվրամիության երկրների ղեկավարները G7-ի եւ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հետ բանակցություններ կվարեն, որպեսզի քննարկեն Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը: Ինչպես հաղորդվում է Եվրամիության՝ փետրվարի 24-ին հրապարակված հայտարարության մեջ, բանակացությունները կկայանան մոտ ժամանակներս։
Եվրամիությունը Հայաստանից ակնկալո՞ւմ է դատապարտում՝ ուղղված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի քայլերին։ Այս հարցն այսօր խորհրդարանում լրագրողներն ուղղեցին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդային։
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետը ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել ու հայտնել, որ ռուս զինվորներ են գերեվարվել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Հյուսիսատլանտյան դաշինքի արտահերթ գագաթնաժողով գումարել: Փետրվարի 24-ին այդ մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնանավ հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունների ներքո: Այդ մասի հաղորդել են Կրասնոդարի երկրամասի հարցերով Ռուսաստանի սահմանապահ ծառայության վարչությունում:
Այսօր խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդան հանդես եկան մամուլի ասուլիսով: Մարինա Կալյուրանդան տեղեկացրեց, որ այսօր Էստոնիայի անկախության օրն է, և տոնի առթիվ շնորհավորեց իր ժողովրդին։
Եվրոպական խորհրդարանը և խորհրդարանի խմբակցությունների առաջնորդները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝ նշելով որ մարտի 1-ին հրատապ նիստ են հրավիրելու: Ինչպես տեղեկացնում է Եվրոպական խորհրդարանի կայքը, ԵԽ-ն վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները:
«Հյուսիսային հոսք-2»-ի նախագիծը սառեցվել է Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը:
Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Դոնեցկում բնակվող որոշ հայեր դուրս գալու ցանկություն են հայտնել, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ:
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, ինչ հիմա կատարվում է, դժվար է ընկալել։ Ամենավատ բանը տրամաբանության կորուստն է, այդ դեպքում սկսվում է քաոսը։ Սակայն Ուկրաինայում կատարվող դեպքերում տրամաբանություն, այնուամենայնիվ, կարելի է փորձել գտնել, կամ գոնե վարկած առաջադրել։
Ռուսական բանակը գերճշգրիտ հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ձեռքբերած թուրքական հարվածային անօդաչու թռչոս սարքերի (Bayraktar) ռազմաբազային, ինչի հետևանքով հիշյալ ԱԹՍ-ներն ամբողջությամբ ոչնչացվել են
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ոչ մի կարգի ապացույցներ չի տեսնում, որ Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծման հնարավոր ծրագիր կա: Փետրվարի 24-ին այդ մասին գերմանական Tagesspiegel թերթին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով բրիտանական իշխանությունների հայտարարությունն Ուկրաինային ինքնապաշտպանության հարցում օգնելու վերաբերյալ, նշել է, որ նրանք «առանց այդ էլ արդեն օգնել են»։
Ղրիմում Ուկրաինայի հետ սահմանին ռմբակոծություններ են լսվում: «Բոլոր գործողությունները, ողջ օպերացիան տեղի է ունենում սահմանակից պետության տարածքում: Պայթյունների եւ կրակոցների ձայները լսվում են մերձսահմանային տարածքում»,-ասել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը՝ հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Բելառուսն առաջիկայում որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարցով: