Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պատերազմը պարտություն է. Էդգար Էլբակյան

Իրական Հայաստանի բռնաբարման գործում մեծ «ավանդ» ունի ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև նրա հոգևոր հայրը (Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը.- Ա.Ս.): 168 TV-ի եթերում, խոսելով Փաշինյանի առաջարկած իրական Հայաստան կոնցեպտի մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ շարունակելով.

«Դու արդեն ձախողել ես. քո քայլերի հետևանքն է, որ որպես իրական Հայաստանի մի մաս՝ գետնի վրա չկա Արցախ։ Վաղը թուրքերը կպահանջեն Հայաստանում ադրբեջանցիների բնակեցում, ինքնավարություն, անկախություն. այս ամեն ինչը վերջ չունի. սա դեպի վերացում տանող ճանապարհ է, որի միակ այլընտրանքը պայքարն է՝ հանուն Հայաստանի»,- ասաց Էլբակյանը։

Ինչ վերաբերում է իշխանական քարոզչամեքենայի կողմից ամեն օր տարածվող այն թեզին, թե պայքարը վախ է ծնում ժողովրդի մոտ և հավասարազոր է պարտության, Էլբակյանը շեշտեց՝ մարդկանց պատերազմով վախեցնում է հենց ՀՀ այս իշխանությունը, որովհետև իրենց դեպքում է, որ պատերազմը հավասար է պարտության։

«Այդ ֆորմուլան հենց իրենք են գծել. սա իրենց քարոզչությունն է. իրենք մի կողմից՝ պատերազմ են բերում, մյուս կողմից՝ ստեղծում այնպիսի պայմաններ, որ այդ պատերազմը դառնա պարտություն։ Հիշե՛ք, թե ինչ արեցին Տավուշում. Ասացին՝ եթե չհանձնենք, պատերազմ կլինի, բայց զուգահեռ հայտարարեցին, որ հանձնելու դեպքում է երաշխիք չկա, որ պատերազմ չի լինի։ Զրոյական երաշխիքի դեպքում այս իշխանությունը թշնամուն է հանձնել հողեր, որոնք թշնամուն տվել են առավելություններ ավելի լավ դիրքեր ունենալով հարձակվելու»,- ասաց Էդգար Էլբակյանը՝ հիշեցնելով Քրեական օրենսգրով սահմանված պետական դավաճանության մասին հոդվածը, ըստ որի, թշնամուն բացահայտ առավելություն տալը ևս պետական դավաճանություն է։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս