ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԳՏՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՆՎԱՃԵԼ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ. #ԴԱՍԵՐ-2

«ԴԱՍԵՐ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանիզրուցակիցները «Հանրային ռադիոյի» լրագրող, 44-օրյա պատերազմում նահատակված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանն ու24News.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանն են։

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Ալիսա Գևորգյան.– Հայաստանում 2018-ից հետո մղձավանջ է, որը որևէ կերպ չի ավարտվում։ Սարսափելի արտաքին և ներքին ճնշման տակ ենք։ Ու դու չգիտես՝ որ կողմից պաշտպանվես, ինչպես անես, որ բանականությունդ չկորցնես։ Մենք քարոզչական պատերազմի մեջ ենք, ու դրա նպատակն այնէ, որ դու երեքշաբթի օրը չհիշես՝ ինչ աղետ են այս իշխանությունները բերել քո գլխին երկուշաբթի օրը։

Կարդացեք նաև

Նարեկ Գալստյան.-Հաճախ ենք մտածում՝ արդյո՞ք պետք է ներկայացնել իշխանության ղեկավարի այս կամ այն տեսանյութը: Ցանկացած բովանդակություն, որն արտադրում է օրվա իշխանության ղեկավարն ու նրա շրջապատը, այսպես թե այնպես, տարածվում է սոցցանցերով, այլ խողովակներով։ Լրատվամիջոցներս դրանք հրապարակելով, կարծում եմ՝ պետք է առերեսվենք իրականության հետ, քանի որ նրանց կողմից հնչող խոսքը հետո դառնում է քաղաքականություն, որն ազդում է բոլորիս վրա։ Ցավոք, ստացվել է այնպես, որ օրվա խոսույթի ձևավորման հարցում քաղաքական իշխանության ղեկավարն ունի բացարձակ առավելություն, որովհետև օրակարգ ձևավորելու համար ունի ամենամեծ գործիքակազմը՝ իշխանական լծակներ, քարոզչամիջոցներ, ևն։ Ընդդիմությունը չի կարող մրցել նրանց հետ այդ հարցում։

Ալիսա Գևորգյան.-2020թ․ պատերազմից հետո՝ որպես 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողի ծնող, ես չէի կարող առնչվել Հայաստանի այս ղեկավարության հետ, որին ուղղակի համարում եմ որդուս սպանության մեղավորը։ Դրա համար ռադիոյում իմ աշխատանքը կազմակերպել եմ այնպես, որ չառնչվեմ օրվա իշխանության հետ։ Հիմա Ալիևը փաստացի կառավարում է Հայաստանը։ Ես չեմ զարմանա, եթե Արցախի կայացման հարցում ավանդ ունեցած բոլոր մարդկանց ձերբակալեն ու հանձնեն Բաքվին։

Նարեկ Գալստյան.-Դասական առումով Հայաստանում այս պահին կա կոլաբորացիոնիստական իշխանություն՝ իր բոլոր հետևանքներով։ Դա այն է, երբ արտաքին անվտանգությունը դելեգացնում ես քեզ նվաճողին։ Երկրորդ աստիճանով ստեղծում ես այնպիսի ոստիկանական համակարգ, որի սվիններով ամեն գնով պահպանում ես քո իշխանությունը։ Սա դասական կոլաբորացիոնիզմն է։ Կա մի սարսափելի իրականություն ևս։ Ես ամենևին վստահ չեմ, որ եթե մի օր արթնանանք ու տեսնենք, որ Հայաստանում քաղաքական փոփոխություն է եղել, այդ մարդիկ կարողանալու են կասեցնել այս կործանարար ընթացքը, քանի որ ամեն ինչ ավերվել է այս իշխանությունների կողմից։

Եթե պետության խնդիրը բացառապես հացն է, ինչպես ներկայացնում են այս իշխանությունները, իսկպետությունն օֆիս չէ, հաստատություն չէ, պետությունը մեր ինքնության թիվ մեկ ողնաշարն է, ապա հարցեր են ծագում՝ արդյո՞ք այլ պետություն չի կարող ավելի լավ հաց ապահովել, և, երկրորդ՝ արդյո՞ք ՀՀ ցանկացած քաղաքացի այլ երկրում ավելի լավ հաց չի կարող ուտել, ստամոքսը լցնել։ Այսօրայս իշխանությունների գործողությունների շնորհիվ երկրում քաոտիկ իրավիճակ է, բայց մենք մեր երկրի հետ կապված ենք իռացիոնալ կապով։ Սա մեր հայրենիքն է, այստեղ են մեր պապերի գերեզմանները։

Ալիսա Գևորգյան.-Ես մի մարդ եմ, ով անգամ 2018թ․Նիկոլ Փաշինյանի ֆալցետային ձայնը չի կարողացել լսել։ Ինձ համար տհաճ է տղամարդու ճղճղան ձայնը լսել։ Դրանից հետո՝ հիմա, ես կարո՞ղ եմ նայել իրենց ընտանեկան փոդքասթը, կամ այլ տեսանյութերը, ելույթները։ Իհարկե ոչ: Նկարներով եմ նայում, կարդում եմ։ Ինձ թվում է՝ իրենք այս օրերին ծանր գրաֆիկով են աշխատում, որովհետև տեղեկատվական դաշտում ունեցել են կորուստ՝ ի դեմս Հովիկ Աղազարյանի, տեղը լրացնում են։

Ես գիտեմ՝ ինչ է տեղի ունեցել։ Ես չեմ պատրաստվում ապրել ջայլամի նման։ Իմ տղայի արյունը սակարկության ենթակա չէ՛։ Ես իմ պայքարն ունեմ, չգիտեմ՝ ինչ եմ անելու, բայց երբեք չեմ հանդուրժելու այս հանցագործությունը, անգամ, եթե մենակ մնամ, պայքարելու եմ, չեմ լռելու: Ես լսել եմ կարծիքներ այլ ծնողներից, ովքեր կորցրած զավակի մասին ասում են՝ էս մեկս չկա, բայց մյուսներս պիտի ապրեն… Որոշ ծնողներ գնում են, գյուղապետից հող են ստանում, ձրի ինչ-որ բաներ… այդպես ապրում են։ Դու ինչ աստիճանի կուրացած պիտի լինես, որ չհասկանաս ու չտեսնես՝ ինչ է կատարվել մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո։ Եթե միակ զավակին կորցրած ծնողն այսօր կարող է նստել Աննա Հակոբյանի կողքին, էլ մյուսներին ի՞նչ ասես… Մայր ու մանուկ ուրացել են իրար։ Արդեն ոչնչի վրա չեմ զարմանում։

Նարեկ Գալստյան.-Եթե որևիցե մեկը մտածում է, որ ադրբեջանական բանտում կարող է «հերոսություն» անել ու քարոզչության մաս չդառնալ, եզակի մարդ է, ու նման մարդիկ սրբացվում են եկեղեցու կողմից։ Մեր բոլորիս թիվ 1 խնդիրն այն է, որ թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե՛ մյուս գերիները գան տուն։ Հետո հարցեր կտանք նրանց, բայց այդ հարցերը մենք պիտի տանք, ոչ թե Ալիևը։ Բաքվի բանտում մեր ռազմագերիների շարքում կա մարդ, ով տոտալ անընդունելի է ինձ համար, բայց, միևնույն է,նա պետք է գա տուն, որովհետև ցանկացած հայ մարդու գտնվելը Բաքվում նշանակում է, որ բանտարկված է քո պատիվը։ Մենք՝ լրագրողներս, հանրային կարծիք ձևավորողներս, պետք է անընդհատ խոսենք այդ մարդկանց մասին, որովհետև այս իշխանությունները դա չեն անում, մեր պետությունը, ցավոք, դա չի անում։ Դա յուրաքանչյուրիս անձնական պատիվն է։ Մեզ պետք է օգնեն քաղաքական գործիչները, հասարակական գործիչները, մարդիկ։ Այո՛, Ալիևն ամեն ինչ օգտագործելու է, որ ցույց տա՝ Արցախի Հանրապետությունը եղել է բանդիտական պսևդոպետություն։ Բայց եթե մենք այս օջախները տաք չպահեցինք, չհասկացանք, որ չի կարող հայ մարդը գտնվել Բաքվի բանտում, ու որոշակի լածիրակներ ուրախանան դրանից, մենք կկորցնենք ամեն ինչ։

Մի ամբողջ կյանք մենք բոլորս ապրել ենք լավի ու վատի, կարելիի ու չիկարելիի պատկերացումներով, և հիմա ամեն ինչ փոխվել է։ Պատկերացրեք՝ եթե 2014թ․ռազմագերի ունենայինք Բաքվում, այնպիսի աղմուկ ու լարվածություն կբարձրացնեինք Ամասիայից մինչև Ստեփանակերտ, մինչև հետ գար այդ գերին։ Մենք նման օրինակներ ունեցել ենք։Ողբերգությունն այն է, որ այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են ուրախանալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվում կալանավորված լինելու փաստով։ Եթե դու հավաքական արժանապատվություն չունես, ուրեմն դու նաև ապրելու իրավունք չունես։ Այո, մենք պարտվել ենք, բայց անգամ պարտությունից հետո պետք է կարողանաս արժանապատիվ կեցվածք դրսևորել։

Ալիսա Գևորգյան.- Հասարակության մի լայն շերտ, ում համար նշանակություն չուներ 5000 հոգու զոհվելը, մեր սահմանների անվտանգությունը, հիմա կանգնել է գույքահարկի, տրանսպորտի գնի բարձրացման ու այլ սոցիալական խնդիրների առաջ, ու ես հիմա նոր նկատում եմ իրենց դժգոհությունն այս իշխանություններից… Դա այնքան ցավալի է․փաստորեն, մեր երեխեքը, որ զոհվեցին, մի գույքահարկի ու տրանսպորտի գնի չափ չկային այս ժողովրդի համար…

Այսօր ես շատ բաներ անում եմ, որ երեկոյան ասեմ՝ Դավ ջան, ես քո արյունը սակարկության առարկա չեմ դարձնում, որ հանգիստ լինեմ, այս մեծ հայրենավաճառության մեջ ես դեր չունեմ։ Բայց ես ոչ մեկին համոզելու խնդիր չունեմ, դա լուռ ինքս ինձ համար եմ անում: Ամեն մարդ իր խղճի առաջ է պատասխանատու։

Նարեկ Գալստյան.– Նախկինում, երբ բանակում զոհված կամ սպանված զինծառայողների ծնողների հետ որևէ ոստիկան կամ պետական պաշտոնյա լավ չէր խոսում, այնպիսի արդարացված աղմուկ էր բարձրանում, իսկ հիմա չկա նման բան… Զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ հարգանքի բարձրագույն դրսևորումը մեր հասարակության ամենակարմիր գիծն էր, որը ոչ մի կերպ չէր կարելի հատել։ Իսկ այսօր կարող են այս իշխանությունները ծեծել, բռնությունների ենթարկել, քարշ տալ Եռաբլուրի աստիճաններով, գործեր հարուցել, ու շատերը լռեն…

Եթե ինչ-որ մեկը հանճարեղ երաժիշտ, նկարիչ կամ քանդակագործ է, դա բացարձակապես չի՛ նշանակում, որ ինքը լավ քաղաքացի է կամ մտավորական։ Երբ ես սովորում էի ԵՊՀ-ում, մեր դասախոսները մեզ սովորեցնում էին, որ այն իշխանությունը, ում օրոք կընկնի Արցախը, չի կարող կենսունակ լինել։ Ցավոք, իմ դասախոսները մեր հասարակությանը լավ չէին ճանաչում։

Իմ սիրելի պրոֆեսորներ, դոկտորներ, երբ թուրքը մտնում է քո տուն, դրա մասին խոսելը քաղաքականությամբ զբաղվել չէ՛։ Ի՞նչ ունի կորցնելու 70 տարեկան ակադեմիկոսը, որի ամբողջ կյանքի գիտական ժառանգությունը հերքվում է, որ այսօր չի խոսում, վախենում է խոսել, կամ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ լռում է: Ի՞նչ սպասել սովորական գյուղացուց, եթե քո գիտական ընտրանին ոչ միայն լուռ է, այլև համագործակցող է այս աղետը բերած իշխանությունների հետ։ Տաքսիստին ասում ենք՝ պիտի բարձր քաղաքական գիտակցություն ունենաս, բա գործարարներն ի՞նչ են մտածում…

Ալիսա Գևորգյան.-Եթե ես լինեի ադրբեջանցի, կասեի՝ շնորհակալ եմ, երջանկություն է այսպիսի հակառակորդ ունենալը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Նա մեծ նվեր է Ալիևի համար: Ես երբեք չեմ հավատա, որ այն ամենը, ինչ մեր երկրում տեղի է ունենում, ընդամենը վատ կառավարման արդյունք է։ Այն, ինչի հասել են Թուրքիան և Ադրբեջանը, իդեալական կազմակերպված ծրագրի արդյունք է, որն իրագործում է Նիկոլ Փաշինյանը։ Ես երբեք չեմ հավատա, որ այս վիճակը պատահականության արդյունք է, որովհետև նման դեպքում ՄԱՐԴԸառնվազն պետք է հրաժարական տար, իսկ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ մնա իշխանության… Այստեղ ключевое слово մարդն է. քանի որ ՄԱՐԴԸ այդպես կվարվեր:

Նարեկ Գալստյան.-Այն մարդիկ, ովքեր հավակնում են Փաշինյանին փոխել, պետք է իրական խաղաղության թեզը դարձնեն օրակարգային հարց, որովհետև մեր հասարակությունը վախենում է պատերազմից։ Այն խաղաղությունը, որը քարոզում են այս իշխանությունները, կեղծ խաղաղության մասին է:

44-օրյա պատերազմի հետևանքները տասնամյակներ դեռ չեն վերանալու։ Մարդիկ պետք է համոզված լինեն, որ նոր կործանարար պատերազմ չի լինելու։ Բացի դրանից, մեր հասարակությունն ուզում է իմանալ այն անձի անունը, ով պետք է փոխարինի Փաշինյանին։ Կա նաև երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրը։ Շատ հստակ պետք է ասել՝ ուր ենք գնալու, աշխարհաքաղաքական որ վեկտորն ենք ընտրելու: Դու, որպես քաղաքական դերակատար, պետք է տաս ցավոտ այս հարցերի պատասխանները, ժողովրդի հետ բաց և անկեղծ խոսես քո առջև դրված պահանջների մասին։ Հակառակ պարագայում Փաշինյանը միշտ ասելու է՝ իմ առաջարկածը միակն է ու այլընտրանք չունի, այլ հարց է, որ երկիրը բերել-հասցրել է այնպիսի փակուղու առջև, որ որտեղից գլուխդ հանում ես, 20 տեղից խփող է հայտնվում։

Ցանկացած մանիակալ մարդասպան ինչ-որ շրջանում գուցե գիտակցի իր արածը, բայց արդյո՞ք դա մոռանում ենք, անցնենք։ Պատմական պատասխանատվության խնդիր կա։

Ալիս Գևորգյան.- Ասում են՝ «Սրբազան շարժումը» մարել է։ Այդ «մարած շարժումը» Նիկոլ Փաշինյանին այնպիսի վարկանիշային վնաս է հասցրել, որ ուզում է սոխով ձվածեղ սարքի, ուզում է՝ բաստուրմայով, չի՛ վերականգնվելու։

Մենք ուզում ենք, որ Հայաստանը ղեկավարեն մարդիկ, ովքեր որևէ հարց կկարողանան լուծել ոչ թե պատերազմի, այլ դիվանագիտության միջոցով։

Նարեկ Գալստյան.- Ամեն մարդ, ով իրեն ընդդիմություն է հայտարարում, չի նշանակում, որ ինքն ընդդիմադիր է։ Մարդիկ կան, ում իշխանության գալը կշարունակի այս կործանարար ընթացքը։ Քաղաքականությունը սպիտակ ձեռնոցներով չեն կերտում, և բոլոր մարդիկ, ովքեր հայտ են ներկայացնում, պետք է պատրաստ լինեն ցանկացած հարվածի։ Եթե այդքան խիզախություն չունես կռիվ տալու համար, ավելի լավ է՝ տանը նստես։Մեր ժողովրդի քաղաքական դաշտի արգանդը չի չորացել։ Մենք այսօր էլ ունենք այդ առաքելությունը գիտակցող գործիչներ, տեխնոկրատներ։Մեզ պետք է փոփոխություն, բայց դա չպետք է լինի անձրևից փրկվելով՝ կարկուտի տակ ընկնելու տեսքով։ Մեզ ավանտյուրիստներ պետք չե՛ն։ Պետք է նայել թեկնածուի ծրագրին, անցած ճանապարհին, թիմին ու օրակարգին։

Ալիսա Գևորգյան.– Մեր ժողովուրդը, ցավով եմ արձանագրում, արդարության պահանջ չունի։ Մեր ընտրողն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ «Սա որ գա իշխանության, ես, թոռս, տղաս, հարսս ի՞նչ օգուտ կարող ենք ունենալ»։ Ես տասնյակ արցախցիների հետ եմ զրուցում, մարդիկ ասում են, որ որևէ սցենարում չեն հավատացել, որ կարող են դուրս գալ Արցախից։ Այստեղ՝ Հայաստանում էլ շատերը չեն հավատում, չեն տեսնում մեր գլխին այս իշխանությունների կողմից բերվող նոր աղետը. ես չեմ բացառում Հայաստանում Արցախի սցենարի կրկնությունը։

Նարեկ Գալստյան.– Իշխանությունը պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին՝ հերթական կամ արտահերթ ընտրություններ։ Վատն այն է, որ ես չեմ տեսնում, որ ընդդիմությունն է պատրաստվում դրանց հակազդեցությանը։Օրվա իշխանության ղեկավարի համար իշխանության մնալն իր կյանքի թիվ մեկ նպատակն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս