Բաժիններ՝

Լեհաստանն արգելել է Սլովակիայի պատվիրակությանն օգտագործել իր օդային տարածքը Ռուսաստան թռչելու համար

Լեհաստանն արգելել է Սլովակիայի պատվիրակությանն իր տարածքով թռչել Ռուսաստան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սլովակիայի SNS կուսակցության ղեկավար Անդրեյ Դանկոն։ Ավելի ուշ SNS-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իրենց ինքնաթիռը թռչելու է Լեհաստանի տարածքը շրջանցելով, գրում է Коммерсант-ը։

«Լեհերն արգելել են թռիչքներն իրենց տարածքի վրայով, ուստի մենք Չեխիայի և Գերմանիայի տարածքով ենք թռչում Ռուսաստան»,- ասել է Դանկոն։ Լեհաստանի իշխանությունները չեն մեկնաբանել իրավիճակը։

Ավելի վաղ Դանկոն հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնություն իր այցի նպատակը էներգետիկ ոլորտում Սլովակիայի և Ռուսաստանի համագործակցության հեռանկարների քննարկումն է։

Հունվարի 1-ի առավոտյան «Գազպրոմը» դադարեցրել է Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումը Եվրոպա։ Պատճառը ռուսաստանյան ընկերության և ուկրաինական «Նավթոգազ»-ի միջև պայմանագրի ժամկետի ավարտն էր։ Սակայն, Սլովակիայի վարչապետի վկայությամբ, Վլադիմիր Պուտինը երաշխավորել է, որ Սլովակիա գազի մատակարարումները կայուն կլինեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031