ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված արտակարգ գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ձեւաչափով կսկսվի փետրվարի 25-ին Երեւանի ժամանակով 18:00-ին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի աշխատանքայն գրաֆիկում, որը փետրվարի 24-ին տարածել է Սպիտակ տունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զորքերը ներգրավված չեն և չեն ներգրավվի Ուկրաինայում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․ «Երբ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը պատերազմում էր միանգամից մի քանի բանակների դեմ՝ ադրբեջանական, թուրքական, ռուսական զենքի և ՌԴ արտաքին հակահետախուզության, պակիստանցի ու սիրիացի ահաբեկիչների, երբ Հայաստանը աղաղակում էր, որ երկիրը ենթարկվել է ահաբեկչական հարձակման, աշխարհը լուռ էր: Եվրոպայից երեք երկրի ձայնն էր լսվում՝ […]
2022 թվականի մարտի 1-ից Չինաստանն արգելելու է անձնական տեղեկատվության օգտագործումը՝ ապրանքների և ծառայությունների անհատական գներ ձևավորելու համար, և կստիպի ընկերություններին թույլտվություն փնտրել օգտատերերից՝ օգտագործելու իրենց տվյալները՝ առաջարկություններ անելու համար, հայտնում է Wired-ը։ Նոր կանոնները ներառում են ալգորիթմներ, որոնք սահմանում են գներ, շահարկում որոնման արդյունքները, առաջարկում են տեսանյութեր և զտում բովանդակությունը:
«Ուկրաինայում իրադարձությունները կայծակնային արագությամբ են զարգանում, և տարբեր սցենարներ կարող են լինել: Աշխարհագրորեն կարող է շատերիս թվալ, թե մեզ հետ կապ չունի, բայց այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, տեղի է ունենում մեկ մեգատարածաշրջանում, որը կարելի է անվանել հետխորհրդային տարածաշրջանային անվտանգության համալիր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
Ռուս զավթիչները գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը, Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի խորհրդական Ալենա Շևցովան։
Ռուսական զինված ուժերն Ուկրաինայում զբաղեցրել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանը:
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Զմեինի կղզին գրավելու փորձի մեջ: Այս մասին իր «Տելեգրամ»-ի ալիքում հայտնում է Ուկրաինայի Գերագույն ռադան:
Ռուսաստանի իշխանությունները պատրաստվել են պատժամիջոցներին: Այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուսական գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը որակել է որպես հարկադրված միջոց
Ուկրաինայի Խարկովի մարզում պարետային ժամ է մտցվել:
Ամրապնդվելով Արցախում՝ Մոսկվան դարձավ Կովկասի միակ իրական ակտորը: Առաջիկայում դա իր դրսևորումները կունենա նաև Վրաստանում, որտեղ թուրքական կապիտալը վերջին շրջանում սկսել է լուրջ անհարմարություններ զգալ (Նամահվանի ՀԷԿ-ի մեգանախագծի ձախողումը՝ դրան ապացույց), իսկ Բաքուն սկսել է զիջել Մոսկվային էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալներով:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները Եվրոպայում, նման իրավասություն ունի միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Զախարովայի խոսքով՝ հենց Արևմտյան երկրներն են փակել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային գործընթացի բոլոր տարբերակները։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում ոչինչ չի սպառնում նաև Ուկրաինայի դեսպանությանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը Ուկրաինայի հակամարտության համատեքստում:
Հարցին՝ ինչպե՞ս մեկնաբանել ՌԴ նախագահի այն խոսքը, թե երկկողմ հարաբերություններում նոր փուլը հնարավոր եղավ դեռևս մինչև վերջ չկարգավորված, սակայն ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելուց հետո, կարելի՞ է մեկնաբանել, որ Հայաստանի պարտության հաշվին Ռուսաստանը հասավ Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր մակարդակի, ինչը կարող է նշանակել, որ Ռուսաստանը կարող էր հետաքրքրված լինել հենց պարտության մեջ, Դուբնովն արձագանքեց՝ ասելով, որ այդ թեզում մի փոքր ուղղում է պետք մտցնել, որ ոչ թե պարտության հաշվին, այլ պատերազմից հետո դա հնարավոր դարձավ:
Ռուսաստանից հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության արդյունքում գրանցվել են արկերի ուղիղ հարվածներ Դոնեցկի բնակելի շենքերին:
Գերմանիայից հայտարարել են, որ Ուկրաինային մահաբեր զենք չեն վաճառի: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը:
Թուրքիայի ԱԳՆ-ը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված ռազմագործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում շեշտվում է, որ Անկարան ռ անընդունելի է համարում և մերժում է ՌԴ-ի սկսած ազմական գործողությունը:
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել. տեղեկությունը փոխանցել է ՏԱՍՍ գործակալություն:
«Ռուս-ադրբեջանական հռչակագիրն ինքնին, իհարկե, սովորական իրադարձություն չէ, բայց գործնականում ոչինչ չի փոխում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական դաշնակցային գործընկերության մասին հռչակագրին:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը թվիթերում գրել է, որ Ուկրաինայում իրավիճակը ՆԱՏՕ-ի սադրանքների հետեւանքն է եւ կոչ է արել կենտրոնանալ հարցի քաղաքական եւ ժողովրդավարական լուծումների վրա։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերաբերեն ռազմական եւ տնտեսական ոլորտներին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Խարկովի մոտ ծանր մարտեր են ընթանում: Ուկրաինացի զինվորականները հետ են մղել տնակային գրոհը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեկսեյ Արեստովիչը:
Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան և այնտեղ նրանց տեղակայելու ուղղությամբ ծրագրեր չկան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողության մասին: Նա նշել է, որ Թուրքիան մերժում է այս գործողությունը՝ այն որակելով որպես միջազգային իրավունքին հակասող քայլր, խաղաղությանը և կայունությանը հասցված ծանր հարված:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել է Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի բացակայության մասին։