Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի և էներգետիկ անվտանգության հարցերը. ՏԱՍՍ

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի, Սիրիայի և էներգետիկ անվտանգության հարցերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական ​​ներկայացուցչության աղբյուրը։

«Հունվարի 12-ին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցերը»,- հայտնել է աղբյուրը։

Զրույցի բովանդակության այլ մանրամասներ նա չի հայտնել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031