Խորվաթիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Խորվաթիայում ընտրատեղամասեր են բացվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար, որտեղ գործող նախագահ Զորան Միլանովիչը պայքարում է վարչապետի և կառավարության աջակցած թեկնածու Դրագան Պրիմորացի դեմ, հայտնում է Euronews-ը։
Դեկտեմբերի 29-ին կայացած առաջին փուլում Միլանովիչը հավաքել էր ձայների 49,7%-ը՝ ընդդեմ յոթ այլ թեկնածուների, ինչը ամբողջական հաղթանակի համար անհրաժեշտ քվեաթերթիկների կեսից մի փոքր էր քիչ։
Նա երկար տարիներ եղել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդը և իր կարիերայի մեծ մասն անցկացրել է ընդդիմադիր դաշտում: Միլանովիչը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը 2011 թվականի վերջից մինչև 2016 թվականի սկիզբը:
Նախքան քաղաքականություն մտնելը Պրիմորացը մանկաբույժ և համալսարանի պրոֆեսոր է եղել։
Պրիմորացը Խորվաթիայի քաղաքականությունից դուրս էր մնացել 2009 թվականից, երբ, գիտության նախարար լինելով՝ փորձել էր անկախ նախագահական քարոզարշավ վարել:
Այս տարվա նախընտրական քարոզարշավի ընթացքում Պրիմորացն իրեն դրսևորել է որպես ոչ կոնֆլիկտային թեկնածու և արևմտամետ գործիչ: