Բաժիններ՝

Գերմանիան 50 միլիոն եվրո հավելյալ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիային

Գերմանիան 50 միլիոն եվրո հավելյալ մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիային։ Այս մասին X-ում հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն։

«Մենք հավելյալ 50 միլիոն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրենք Սիրիայի խաղաղ բնակչությանը անցումային շրջանում։ Ի վերջո, դա ծառայում է Սիրիայում իրավիճակի կայունացմանը և Գերմանիայում և Եվրոպայում մեր իսկ անվտանգության ապահովման նպատակին»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ Գերմանիայի իշխանությունների տեսանկյունից նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան, սակայն խաղաղ բնակչությանը անհապաղ օգնություն է անհրաժեշտ, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է կարևոր ենթակառուցվածքների վերականգնմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031