Բաժիններ՝

Բայդենը Հռոմի Պապին պարգևատրել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն շքանշանով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր զրուցել է Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ և նրան պարգևատրել Ազատության նախագահական մեդալով, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Ազատության նախագահական մեդալը երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևն է, որը շնորհվում է այն անհատներին, որոնք ակնառու ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, արժեքների կամ անվտանգության, համաշխարհային խաղաղության կամ այլ նշանակալից հասարակական, կառավարական կամ մասնավոր ձեռնարկումների մեջ», – ասված է հաղորդման մեջ։

Սա առաջին դեպքն է, երբ նախագահ Բայդենը պարգևատրել է Նախագահական Ազատության մեդալով, շեշտել է Սպիտակ տունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031