Անկարայի իրավապահ մարմինները շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին հայտնաբերելու գործողությունները:
Թուրքիայում կալանավորվել է այն ցուցահանդեսի կազմակերպիչը, որի ժամանակ սպանվել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովը:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ն վերականգնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Թուրքիային: Այս մասին հայտնում է պետդեպի պաշտոնական կայքը:
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման վերահսկիչ հանձնաժողովի (ՍԵՄԵԿԻ) որոշմամբ 2018 թվականի հունվարի 1-ից «Թելասի» Էլեկտրաբաշխիչ ընկերության բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագինը կավելանա 1,5 թեթրիով:
«Տևական ժամանակ խոսվում է, որ հայկական կողմն աշխատում է այս ուղղությամբ Վրաստանի հետ, փորձում է դուրս գալ շրջափակումից, ակտիվացնել առևտրաշրջանառությունը, քանի որ Լարսի անցակետը չունի ողջ ծավալի շրջանառությունն ապահովելու ներուժ: Սա էական հարց է ՀՀ-ի համար»:
Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն ինչ քանդված է. Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ամփոփելով 2017 թվականը, պատմում է Հալեպում տիրող իրավիճակի, վերականգնման գործընթացի մասին:
Թուրքական ոստիկանությունը Բուրսա նահանգի Յըլդըրըմ, Օսմանգազի և Ինեգյոլ շրջաններում գտնվող 11 հասցեներում իրականացված միաժամանակյա հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է 38 անձի, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) Պանկիսիում իրականացված հատուկ գործողության արդյունքում հրապարակել է Ահմեդ Չատաևի գլխավորած հանցախմբի գործով ընթացող հետաքննությունից որոշ մանրամասներ։ ՊԱԾ-ը պարզել է, թե ինչպես են խմբի անդամները հայտնվել Վրաստանի տարածքում։
Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Ստամբուլի «Քասթամոնու» համալսարանում սովորող 8 ադրբեջանցի ուսանողների, ովքեր զբաղվել են դրամաշորթությամբ :
Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ (պատմ. Այնթափ) քաղաքի Միթհաթփաշա թաղամասում անհայտ անձը ինքնաձիգով կրակ է բացել դպրոցներից մեկի բակում ֆուտբոլ խաղացող երեխաների վրա:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:54-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը 22:01-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.830 և արևելյան երկայնության 57.230 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ:
«Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար ժողովրդավարական իշխանության» ներկայացուցիչները կուղեւորվեն Սոչի՝ մասնակցելու 2018 թվականի հունվարի 29-30-ին կայանալիք Ազգային երկխոսության կոնգրեսին:
«Ռոկիի թունելով այլընտրանքային ուղու գործարկումն այսօր հնարավոր չէ՝ ելնելով քաղաքական պատճառներից: Վրաստանը չի կարող իրեն զոհաբերել, Վրաստանի իշխանությունները չեն կարող ընթանալ ինքնասպանության ճանապարհով»:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ամփոփելով տարվա արդյունքները, հայտարարել է, որ երկրի անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը մնում են երկրի ղեկավարության արտաքին քաղաքական գերակայությունները։
Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված վերջերս Հայաստան ժամանած և տեղի լրատվամիջոցների հետ հանդիպած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ պատրիարքական ընտրության գործընթացի մասին հայտարարությունների հետ:
Արցախ այցելելու համար Ադրբեջանում բանտարկված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը գալիք 2018 թվականը հայտարարել է Ադրբեջանին պատժելու տարի:
Սիրիայում գլխավոր հակաահաբեկչական խնդիրը «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ջախջախումն է:
Առնվազն 75 մարդ է տուժել, եւս մեկը՝ զոհվել Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժից:
Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան՝ գործարքներ է կնքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետ եւ դրա հետ համակարգում է իր գործողությունները Սիրիայում:
Պոլսո Հայոց պատրիարքարանի պատվիրակությունը՝ պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ այցելել է Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի ընտանիքին:
Ռուսաստանը վարկ կտրամադրի Թուրքիային, որը կկազմի այդ երկրին Ս-400 համալիրների մատակարարման պարտավորագրի կեսից ավելին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններին առավել սերտացնել կապերը հայրենիքի հետ, առավել ակտիվ լինել հայրենիքի խնդիրների հարցում, միավորվել, ամուր կամք դրսեւորել ղարաբաղյան խնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշումների սպասարկման համար:
«Չպետք է մոռանալ, որ կան օջախներ, որոնք անուշադրության դեպքում կարող են էլ ավելի վտանգավոր լինել, քան ներկայիս մարտահրավերները: Դրանում համոզվեցինք ապրիլյան պատերազմից հետո: Չէ՞ որ դա ոչ մեկը չէր կանխատեսել, բայց դա տեղի ունեցավ»:
Նա նշեց, որ խնդիրը տարանցումը չէ, այլ այն գինը, որը Ռուսաստանը վճարում է Հարավային Կովկասում իր քաղաքական ազդեցության ընդլայնման դիմաց։
Բաքվի Baku Electronics էլեկտրոնային իրերի վաճառքով զբաղվող մասնագիտացված խանութում հայտնաբերվել է հայերեն գրությամբ պիտակով սառնարան, ինչը մեծ աղմուկ է առաջացրել ադրբեջանական լրատվական դաշտում:
Թուրքիայի Ադանա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 12 անդամներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Թանձր մառախուղի պատճառով, որը դեկտեմբերի 23-ից պահպանվում է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), կրկին հետաձգվել եւ չեղարկվել են ավիաչվերթերը Դուբայում։
«Խոստացել են այսօրվա ընթացքում բաց թողնել նաև մեծ բեռնատարները»,- ասաց Հ.Համբարձումյանը՝ նշելով, որ անցակետում բավականին շատ կուտակված մեքենաներ կան։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: