
50 հազարից ավելի սիրիացիներ են վերադարձել զինյալներից ազատագրված Արևելյան Ղութա

50 հազարից ավելի բնակիչներ են վերադարձել զինյալներից ազատագրված Արեւելյան Ղութայի շրջաններ: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։
«Ընդամենը գործողության ակտիվ փուլի սկսվելուց ի վեր իրենց տներ են վերադարձել 50 հազար 375 խաղաղ բնակիչներ»,- ասել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:
Նախօրյակին նա հայտնել էր, որ հումանիտար դադարների գործողության ողջ ժամանակաշրջանում Արեւելյան Ղութան լքել էին 157 հազար բնակիչներ:
Դումա քաղաքը մնում է Արեւելյան Ղութայի միակ շրջանը, որտեղ գործում են զինյալները: Ռուս եւ սիրիացի զինվորականները, արդեն վեցերորդ օրն է՝ նրանց Դումայից դեպի Հալեպի նաահանգի հյուսիս տեղափոխման գործողություն են իրականացնում:
Լուսանկարը` AP/ SANA