Բաժիններ՝

Թուրքիան Սիրիայում կշարունակի պայքարը քրդական կազմավորումների դեմ. Էրդողան

Թուրքիան մտադիր է Սիրիայում հակաահաբեկչական գործողությունը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրել այն տարածքները, որոնք գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) քրդական կազմավորումների վերահսկողության ներքո:

Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների գագաթնաժողովից հետո կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում, որը նվիրված էր սիրիական հակամարտության կարգավորմանը։

«Մենք գիտենք, որ սիրիացիներից շատերն սպասում են, թե մենք երբ ենք ավարտելու Աֆրինի ականազերծման եւ ենթակառուցվածքի վերականգնման մեր աշխատանքները, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տներ: Ես կրկնում եմ, որ մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգություն եւ կայունություն չենք բերի այն տարածաշրջաններ, որոնք գտնվում են ԺԻՈւ-ի վերահսկողության ներքո. առաջին հերթին դա վերաբերում է Մանբիջին»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս